March 19

Տիգրան Հայրապետյան, «Համազգային անհեթեթության էջերից» հոդվածի վերլուծություն

Հոդված, Տիգրան Հայրապետյան

Եթե չիմանանք, թե ով է հոդվածագիրը, կմտածենք, որ մեր օրերում ապրող գործիչ է, իսկ հոդվածն էլ(գրվել է 23 տարի առաջ) վերաբերվում է ներկայիս քաղաքական պարագլուխներին և ստեղծված իրավիճակներին։ Հոդվածում ինձ հատկապես գրավեց այն պարբերությունը, որը մեզ է ներկայացնում մեր պատմությունը․

Ճակատագրի հեգնանքն է սա, թե՛ պոետների արյան վճարը, որ խաղասեղանի վրա
նետված մանրադրամ՝ Երկիր Նաիրին, ոչ մի իշխանավոր ավելի չսիրեց, քան ինքն
իրեն կսիրեր: Օրեցօր ավելի ես համոզվում, որ պետականության մեր կերպը գետոն է.
վերեւները անվերապահորեն հնազանդ են դրսի հզորներին, որոնց օգնությամբ նաեւ՝
ներքեւներին անհաղթահարելի վախի մեջ են պահում արտաքին աշխարհի
նկատմամբ, ինչը բացառում է սեփական կամքի ու ինքնուրույնության ցանկացած
դրսեւորում: Իսկ դարերով մշակված գետոյի կոդեքսն իսկապես ընդունելի է
համարում այն բնակեցնողների պարբերական զոհաբերությունը՝ հանուն իշխող
կաստայի բարձրագույն շահերի, եւ կամ ընդհանրապես, ողջ գետոյի
տեղահանությունը, բնականաբար, ի շահս նույն բարձրագույն շահերի:

Հետևյալ տողերը կհամարեինք սխալ 2018 թ․, երբ ազգովի հավատացինք <<Թավշյա հեղափոխությանը>>, միացանք դրան՝ ապագայի հանդեպ նոր հավատով, հույսով լցված, հուսացինք, որ կխրախուսվի նորարարությունը, կրթությունը, զարգացումը, կձևավորվեն նոր որակի արտաքին դիվանագիտական հարաբերություններ, կգերագնահատվի ազգային շահը․․․

Ձևավորված նոր քաղաքական ուժը, այսօր արդեն շատերի կարծիքով <<ապաշնորհ>> քաղաքականության արդյունքում, ժողովուրդը ապրեց հերթական հիասթափությունը, տասնյակ տարիներ շարունակ տապալված արտաքին դիվանագիտության պատճառով հնարավոր չեղավ խուսափել սարսափելի պատերազմիցտեղի։

Չեմ կարող չհամաձայնել հոդվածագրիի հետ, որ․ <<երկիր Նաիրին, ոչ մի իշխանավոր ավելի չսիրեց, քան ինքն իրեն կսիրեր>>, բայց, միևնույն ժամանակ, իբրև նոր սերնդի ներկայացուցիչ ուզում եմ հավատալ, որ մի օր իսկապես պետականությունը կհաղթի գետտոյին և մենք առանց <<վերևների>> կստեղծենք մեր երազանքների իսկապես անկախ Հայաստանը։

Հոդվածը վերլուծեց Մարկ Հովհաննիսյանը, 8-րդ դասարան:


Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*