October 29

Համակարգիչներ

Մարդիկ շատ հին ժամանակներից սկսել են համակարգիչներ պատրաստել։ Համակարգիչները ստեղծվել են, որպեսզի կատարեն մի գործողությունը ավելի արագ և արդյունավետ, քան մարդը։ Համակարգիչների երեք տեսակ կա՝ անալոգային, թվային և քվանտային։

Անալոգային համակարգիչներ
Անալոգային համակարգիչները ամենաառաջին համակարգիչներն էին։ Դրանք գործողություն են կատարում՝ օգտագործելով ֆիզիկական մարմիններ և մեծություններ, օրինակ՝ ատամնանիվներ, սլաքներ, էլեկտրական հոսանքի հզորություն և այլն։ Ժամանակակից անալոգային համակարգիչները օգտագործում են էլեկտրական հոսանք, քանի որ այդպես համակարգիչը ինչքան հնարավոր է արագ և արդյունավետ է աշխատում։ Աշխարհում ամենաառաջին համակարգիչը եղել է Անտիկիտերա մեխանիզմը, որը անալոգային էր և ստեղծվել էր մ․թ․ա․ 100-200թթ․։  Անտիկիտերայի մեխանիզմը հին հունական ձեռքով աշխատող համակարգ է, որը նկարագրվում է որպես անալոգային համակարգչի ամենահին օրինակ, որն օգտագործվում է աստղագիտական դիրքերը և խավարումները տասնամյակներ առաջ կանխատեսելու համար: Այն կարող էր օգտագործվել նաև մարզական խաղերի քառամյա ցիկլը հետևելու համար, որը նման էր օլիմպիադայի ՝ հին օլիմպիական խաղերի ցիկլին:
Այս արտեֆակտը 1901 թվականին Հունաստանի Անտիկիտերա կղզու ափին խորտակված նավից դուրս բերված բեկորների թվում էր: 1902 թվականի մայիսի 17-ին հնագետ Վալերիոս Ստայսի կողմից հայտնաբերվեց, որ այն պարունակում է հանդերձանք:

Անտիկիտերայի մեխանիզմի բոլոր հայտնի բեկորները այժմ պահվում են Աթենքի ազգային հնագիտական թանգարանում, ինչպես նաև մի շարք գեղարվեստական վերակառուցումներով և կրկնօրինակներով ՝ ցույց տալու, թե ինչպես տեսք է այն ունեցել և ինչպես էաշխատել:Անալոգային համակարգիչները շատ հզոր և արդյունավետ էին, բայց շատ խնդիրներ ունեին։ Անալոգային համակարգիչները կոնկրետ մի գործողություն էին կարողանում անել, ճշգրիտ չէին, դրա համար չէին կարողանում նույն պատասխանը ստանալ։ Երբ թվային համակարգիչները ստեղծվեցին, անալոգայիններն անիմաստ դարձան և էլ չէին օգտագործվում։ Արհեստական բանականության զարգացման ժամանակ անալոգային համակարգիչները կրկին սկսեցին օգտագործվել։ Անալոգային համակարգչով ավելի հեշտ է նեյրոնային համակարգ ստեղծել։ Հիմա բոլոր համակարգիչները թվային են, բայց դա կարող է փոխվել, որովհետև անալոգային և քվանտային համակարգիչները ավելի են զարգանում։

Թվային համակարգիչներ
Թվային համակարգիչները ժամանակակից համակարգիչներն են, որոնք ամեն տեղ օգտագործվում են։ Բոլոր էլեկտրական տեխնիկաները՝ հեռախոս, համակարգիչ, հեռուստացույց և այլն թվային են։ Թվային համակարգիչները աշխատում են օտագործելով սիմվոլներ՝ ճիշտ և սխալ կամ 1 և 0: Այս սիմվոլները շատ բաներով կարող են ներկայացվել, օրինակ՝ ռելե, դիոդ, տրիոդ, տրանզիստոր և այլն։ Ժամանակակից թվային համակարգիչները օգտագործում են տրանզիստորներ, քանի որ այդպես համակարգիչը ինչքան հնարավոր է արագ և արդյունավետ է աշխատում։ Առաջ թվային համակարգիչները շատ մեծ էին, բայց միայն կարողանում էին երկու թիվ իրար գումարել, նաև մարդը պետք է ձեռքով նշեր գումարելիներին, որը արդյունավետ և արագ չէր։ Այդպիսի համակարգիչներից ամենաառաջինը կոչվում էր «մոդել քեյ», որը միայն կարող էր հաշվել 1+1: Հետո ստեղծվեցին դիոդները և տրիոդները, դրա շնորհիվ թվային համակարգիչները ավելի զարգացան։ Ամենաառաջին թվային համակարգիչը եղել է ԷԹԻՀ֊ն (ENIAC)։ Այդ համակարգիչը կատարում էր զինվորական հաշվարկներ՝ օգտագործելով դիոդներ և տրիոդներ։ Այդ համակարգիչը թենիսի դաշտի չափ էր և մի ամբողջ քաղաքի չափ էլեկտրական հոսանք էր օգտագործում։ ԷԹԻՀ֊ն անընդհատ վերանորոգման կարիք էր ունենում, որովհետև դրա նուրբ մասնիկները շուտ կոտրվում էին կամ փչանում։ Հետո, երբ տրանզիստորներ ստեղծվեցին, թվային համակարգիչները սկսեցին տրանզիստորներ օգտագործել, որովհետև դրանք ավելի փոքր, ամուր, արագ, արդյունավետ և մատչելի էին։

Նյութը պատրաստեց Մարկ Բուդաղյանը, 8-րդ դասարան:


Posted October 29, 2023 by historicalblog in category «Այլընտրանքային պատմություն»

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*