December 8

Էդուարդ VIII և Ջորջ VI

 (1874 – 1965) 

Ջորջ V-ը 2 տղա ուներ՝ Էդուարդ VIII-ը և Ջորջ VI –ը։ Էդուարդ VIII-ը կառավարեց 10 ամիս։ Չի թագադրվել։ Հրաժարվել է գահից՝ հանուն ամուսնալուծված կնոջ՝ Ուոլլիս Սիմփսոնի հետ ամուսնության, որի հետ Բրիտանիայի կառավարությունն այդպես էլ չհաշտվեց։ Միաժամանակ նա հայտարարեց. «Ես անհնարին եմ համարում… կատարել թագավորի պարտականություններն առանց այն կնոջ օգնության և աջակցության, որին սիրում եմ»։ Continue reading

December 8

Վինձորների դինաստիա

Իմ նախագծի համար ես ընտրել եմ Վինձորների դինաստիայի պատմությունը։ Երևի բոլորին հետաքրքիր է, թե ինչու։ Նախ և առաջ նրա համար, որ բրիտանական թագավորությունը ամենաքննարկվող թագավորությունն է։ Ես բրիտանական թագավորությանն այնքան էլ ուշադրություն չէի դարձնում, մինչև այս տարի տեղեկացա, որ 96 տարեկան հասակում մահացավ Եղիսաբեթ II թագուհին։ Բոլորը նրա մասին էին խոսում։ Եվ ես որոշեցի թագավորական դինաստիայի մասին հետազոտական աշխատանք սկսել։ Քանի որ հայերեն լեզվով նյութեր չկան, ես թարգմանում եմ ռուսերեն լեզվից։ Continue reading