October 29

Հարապպայի քաղաքակրթությունը

Հարապպայի քաղաքակրթությունը գտնվել է Ինդուս գետի տարածքում (ժամանակակից Աֆղանստան), Պակիստանի և Հնդկաստանի տարածքում։ Այն հսկայական տարածք էր՝ երկու անգամ մեծ Եգիպտոսից և Միջագետքից։

Քաղաքակրթության զարգացման սկիզբ է համարվում մ.թ.ա 3300 թվականը (ըստ մեկ այլ վարկածի մ.թ.ա. 5000 թվականը)։

Հետազոտողների կարծիքով Հարապպական հասարակությունը առանձնանում էր մարդկանց համար հավասար կենսապայմաններ ապահովելու ցանկությամբ։

Հարապպան և Մոհենջո-դարոն նույնիսկ կոյուղիներով զուգարաններ ունեին։ Նման զարգացում Եվրոպան նույնիսկ միջնադարում չէր կարող երազել։

Հարապպայի քաղաքացիները օգտվել են ատամնաբույժի ծառայություններից։ Այդ մասին են վկայում պեղումների ժամանակ հայտնաբերված հետքերով ատամերը։

Որոշ արձանիկներ հավաստում են, որ մարդիկ դեռ այն ժամանակ զբաղվում էին ժամանակակից յոգայով։

Հնագետ Ջոն Մարշալը զարմանքով արձագանքեց, երբ տեսավ պարող փոքրիկ աղջկա արձանիկը. «Երբ ես առաջին անգամ տեսա արձանիկը դժվարանում էի հավատալ, որ այն նախապատմական է, թվում է այն ամբողջության զրոյացրեց  վաղ արվեստի և մշակույթի մասին բոլոր պատկերացումները»։

Հարապպայի բնակիչները նաև զբաղվում էին խեղեգործությամբ, կերամիկայով, ագաթի մշակմամբ։ Պատրաստում էին կանացի զարդեր։ Հայտնաբերվել է տավիղ հիշեցնող գործիք, ինչը ապացուցում է, որ Հարապպայում եղել են նաև երաժշտական գործիքներ։

Թշնամու ներխուժումը որոշակի դեր խաղաց, որպեսզի Հարապպան անկում ապրի։ Հենց այդ ժամանակաշրջանում Հյուսիս արևելյան Հնդկաստանում հայտնվեցին արիները՝ միջին ասիական տափաստանների քոչվորների ցեղերը նաև ներքին խժդժության պատճառով քաղաքի բնակիչները չկարողացան դիմակայել թշմամուն։ Եվ Հարապպայի բնակիչները գնացին այլ հողեր փնտրելու։

Թարգմանությունը՝ Արեգ Քեշիշյանի, 8-րդ դասարան:


Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*