November 29

Վիրուսների պատմությունից

Նկարը՝ Մուրադյան Դավթի, Համաճարակ                                                                               Նկարը՝ Մուրադյան Դավթի, Համաճարակ

Վիրուսների պատմությունից

Վիրուսը հիվանդություն հարուցող մանրէների ներթափանցումն է մարմնի մեջ։ Համաճարակը միատեսակ վարակիչ հիվանդությունների իրար հաջորդող պրոցես է, որն արտահայտվում է որևէ կոլեկտիվում, բնակավայրում, շրջանում կամ երկրում դրանց նշանակալի տարածմամբ։ Համաճարակի բռնկմանը նպաստող նախադրյալներն են սանիտարական կանոնների խախտումը, վարակի աղբյուրների, փոխանցողների և բնակչության ընկալունության առկայությունը, առողջապահական օրգանների անբավարար կանխարգելիչ աշխատանքը և այլն։ Continue reading

November 29

Հանճարեղության առեղծվածը

01067947 - Մոնա Լիզայի 5 առեղծվածային վարկածները

Հանճարեղությունը՝ մարդու ստեղծագործական օժտվածության, ընդունակությունների զարգացման բարձրագույն աստիճանն է։ Հանճարին բնորոշ են բացառիկ նորարարությունն ու ինքնատիպությունը, հասարակության զարգացման համար նրա ստացած արդյունքների պատմական հատուկ նշանակությունը։ Հանճարի միտքը մակածական է, համադրական և ինտուիտիվ, նրա ստեղծագործական գործընթացները աչքի են ընկնում մեծ ինտեսիվությամբ, մտքի փայլատակումներով և դրանց շնորհիվ ստացած մտահղացումների ու վարկածների առատությամբ։ Continue reading

November 29

Պիպինգ Թոմը

Լեդի Գոդիվա

«Պիպինգ Թոմ» նշանակում է «լրտես», այսինքն՝ մարդ, ով թաքուն սողոսկում է բանալու անցքը և գաղտնի ձևով լրտեսում է այն, ինչ նա չպետք է տեսնի։ Ընդհանուր առմամբ տհաճ կերպար է։ Պիպինգ Թոմը ապրում էր Անգլիայում։ Եթե մեզ հաջողվի ճիշտ հասկանալ այդ անվան առեղծվածը, ապա մենք որոշ բաներ արդեն գիտենք Մերսիի Լեոֆրիկայի կնոջ մասին՝ Լեդի Գոդգիֆուի։ Այդ հզոր տիրակալը, հազար տարի առաջ, կառավարում էր անգլիական գավառներից մեկը։ Գոդգիֆու անունը նշանակում է «Աստծո պարգև», բայց կոմսուհին նախընտրեց նրան անվանել Գոդիվա։

Continue reading