June 15

Հետաքրքիր է իմանալ։ Ինկվիզիցիա

Ինկվիզիցիայի զարգացմանը, որը ստեղծվել էր 13-րդ դարում արևմտյան Եվրոպայում, մեծապես նպաստել է կաթոլիկ եկեղեցին։ Այդ ժամանակ կաթոլիկ եկեղեցու համար հատկապես կարևոր էր հերետիկոսականների հետապնդումը։ Դեռևս 12-րդ դարում ստեղծվել էր արդեն այսպես կոչված Կանոնիկական իրավունքը, կամ այլ կերպ ասած՝ եկեղեցական իրավունքը, որը սակայն կիրառելի չէր բոլորի համար։ Ահա այս ժամանակ էլ ծագեցին հերետիկոսական տարբեր ուղղությունները, որոնք կասկածի տակ էին դնում այն փաստը, որ հենց Հռոմի Պապը պետք է կանգնի կաթոլիկ եկեղեցու գլուխը։

Հերետիկոսներին հետապնդելու համար նոր միջոցներ էին պետք։ Նախկին եկեղեցական օրենքը չէր պահանջում, որպեսզի մեղադրվող կողմը խոստովանի իր մեղքը, իսկ նոր ՝ ինկվիզիցոն դատարանի համար դատելու գլխավոր հիմքը հենց մեղադրվողի խոստովանությունն էր։

Ինկվիզիցիոն դատարանի այսպիսի մի աղմկոտ դատ էր Ժաննա դ՛Արկի դատավարությունը։ Նրան դատել են 1431թ․։ Ժաննան մասնակցել էր Ֆրանսիայի «Հարյուրամյա պատերազմ»-ին և պատմական թատերաբեմում էր հայտնվել դեռևս 1429թ․ ։ Նա մի քանի հաջող մարտեր էր անցկացրել, բայց գերի էր ընկել 1430 թ․ Բուրգունդիայ հերցեգին, ով էլ նրան վաճառել էր անգլիացիներին։ Ժաննա դ՛Արկի դատավարությունն անցել է Նորմանդիայում։ Երկար ժամանակ դատարանը չէր կողմնորոշվում կոնկրետ ինչում մեղադրել Ժաննա դ՛Արկին։ Ժաննա դ՛Արկը համաձայնել էր դատարանում պատասխանել հարցերին։ Նա այնպիսի հաջող պատասխաններ էր տվել դատարանում, որ կառչելու տեղ չէր թողել դատարանին։ Սկզբում դատարանը փորձում էր նրան ներկայացնել իբրև կախարդ, բայց նրանց չէր բավականացնում Ժաննա դ՛Արկի մասին տեղեկությունները, հետո սկսեցին փորձել մեղադրել նրան հերետիկոսության մեջ և սկսեցին այպիսի հարցեր տալ, որին կարող էր պատասխանել միայն այն մարդը, ով ստացել էր բարձրագույն կրթություն, ինչպիսիք էին օրինակ դատավորները։ Ժաննա դ՛Արկը կրթված չէր, գրել և կարդալ չգիտեր և նրա կրոնական գիտելիքները կցկտուր էին։ Դատավորները, գիտակցաբար շարունակելով այս հարցերը, հասան իրենց նպատակին։ Ժաննա դ՛Արկը թույլ էր տալիս կոպիտ սխալներ, մի հարցի ժամանակ նա ասել է, որ ենթարկվում է միայն Հիսուս Քրիստոսին և չի ընդունում Հռոմի պապին։ Ինչը և թեորիայի տեսանկյունից իրական հերետիկոսություն է։ Դատավորը Ժաննա դ՛Արկի այս պատասխանը գրեց նրա դատավարության գործում իբրև «մահացու պատասխան»։ Այս պատասխանով էլ Ժաննա դ՛Արկը վճռեց իր մահվան դատավճիռը։

Եկեղեցական նախկին դատական համակարգը երբեք չէր կարողանա Ժաննային մահապատժի ենթարկել, քանի որ, երբեք չէին իմանա,թե որքան տարբեր են ժաննայի և իրենց մոտեցումները, իսկ ինկվիզիցիան հնարավորություն ուներ լսելու նրա պատասխանները։ Այս ամենը տեղի էր ունենում 15-րդ դարում։

Հետ գնանք 12-րդ դար, երբ հերետիկոսները ամենուր էին իշխում, հատկապես սա տիպիկ էր հյուսիսային Իտալիայի և հարավային Ֆրանսիայի համար։ Ահա այս պատճառով էլ կաթոլիկ եկեղեցին ստեղծեց ինկվիզիցիայի դատարանը, որ զբաղվում էր միայն հավատքի հարցերով։ «Հիերիտ» հունարենից թարգմանաբար նշանակում է«ընտրություն», իսկ հետո «հերետ» նշանակում էր ցանկացած շեղում կաթոլիկ եկեղեցուց։

Ինկվիզիցիան միանգամից չի ստեղծվել․ սկզբում եղել է եպիսկոպոսական ինկվիզիցիան, ըստ որի, յուրաքանչյուր եպիսկոպոս իր տարածքում պետք է հետևեր ճշմաարիտ եկեղեցական ուղղուց շեղվողներին։ Նրանք պետք է տարին 2 անգամ շրջեին իրենց թեմին ենթակա քաղաքներով և գյուղերով, հարցնեին մարդկանց կարծիքները քրիստոնեական դոգմաների վերաբերյալ և գտնեին այլակարծիք ունեցողներին։ Սա գրեթե անհնար էր, որովհետև անգամ ֆիզիկապես հնարավոր չէր, որպեսզի բազմազբաղ եպիսկոպոսները կարողանային բոլորի հետ զրուցել։

1215 թ․ ընդունվեց օրենք, որի համաձայն բոլոր քրիստոնյաները գոնե տարին մեկ անգամ պետք է  հաղորդակցվեին։ Սա շատ օգնեց ինկվիզիցիային։ Ինկվիզիցիայի զարգացումը շարունակվեց և շուտով հերետիկոսների հետապնդումը դրվեց Դոմինիկյանների և ֆրանցիսկյանների վրա։ Նրանք հաշվետու էին միայն Հռոմի պապին։  Նրանք հիմնականում գործում էին հարավային Ֆրանսիայում։ Վերջիններիս մոբիլ աշխատանքի շնորհիվ 13-րդ դարի վերջում Եվրոպայում գրեթե հերետիկոս չէր մնացել։

Եթե ինկվիզիցիայի դատարաններն արդյունավետ էին Ֆրանսիայի հարավում, ապա հյուսիսում դրանք ընդհանրապես չէին կիրառվում, այստեղ անգամ հոգևորականնեն անթույլատրելի էին համարում ինկվիզիցիայի կողմից իրենց գործերին խառնվելը։

Ինկվիզիցիան առանձնապես չէին ճանաչում նաև Իտալիայում։ Իսկ ահա, երբ ինկվիզիցիայի առաջին ներկայացուցիչը գնաց Գերմանիա, նրան ծեծեցին տեղացիները, որովհետև ինկվիզիցիան համարում էին փտած և անարգի դատարան։ Անգամ Անգլիայում ինկվիզիցիան շատ քիչ տարածում գտավ։ Ինկվիզիցիան ամենամեծ կիրառություն ունեցավ Պիրենեյան թերակղզում, երբ Կաստիլիան և Արագոնը միավորվեցին մեկ թագավորության մեջ՝ Իզաբել Կաստիլիացու և Ֆերդինանդ Կաթոլիկի կողմից։ Այս ժամանակ էլ ինկվիզիցիան հասավ իր ծաղկման գագաթնակետին։ Ինկվիզիցիայի գլուխ կանգնեց Իզաբել Տորկվեմանդան, ով այս պաշտոնին լինելով շուրջ 20 տարի, ստեղծեց ինկվիզիցիկան դատարանի լրիվ նոր տեսակ։ Նրա օրոք շուրջ 9000 մարդ է մահապատժի ենթարկվել, շուրջ 20 հազարի հաջողվել է փախչել Պիրենեյան թերակղզուց։

Ինկվիզիցիոն դատարանները գործել են մինչև 1908 թ․։

Թարգմանեց 7-5 դասարանի սովորող Նանե Ժամհարյանը:


Posted June 15, 2020 by historicalblog in category Թարգմանություններ

1 thoughts on “Հետաքրքիր է իմանալ։ Ինկվիզիցիա

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*