March 19

Տիգրան Հայրապետյան | Անապատի հազար տարի | Ազգային Արժեքներ և Քաղաքականություն

Տիգրան Հայրապետյան, Ազգային արժեքներ և քաղաքականություն/հոդված/

Հոդվածում հեղինակը քննարկում է ազգային արժեքները, քաղաքականությունը, հասարակությունը և նրա խնդիրները։ Հոդվածի հեղինակը Տիգրան Հայրապետյանն է՝  հայ քաղաքագետ, լրագրող, միջազգայնագետ-վերլուծաբան։ 

Գրվածքի մեջ քննարկվում են պետության կործանման պատճառները, հարցերը և վերջապես՝ անկումը։ Տեքստը պարտադրում է ընթերցողին ուշադրոթյուն դարձնել որոշ մանրամասների վրա և գուցե ինքնուրույն հասկանալ՝ արդյոք երկրում ամեն ինչ լավ է: Նա ռեսուրսներ ունի՞ զարգանալու և հաջորդ մակարդակ բարձրանալու համար: Արդյո՞ք պետությունը անկման եզրին չէ:

Հետաքրքիրն այն է, որ հեղինակի նշած կետերը և պատճառները համապատասխանում են ցանկացած դարաշրջանի և ցանկացած պետության։ 

Շարադրանքը շատ հետաքրքիր է, բայց յուրաքանչյուր մարդ կարող է իր կարծիքն ունենալ: Ոմանց դա կթվա լիովին անհեթեթություն է, իսկ ոմանք էլ լրջորեն կմտածեն այդ մասին:

Ես համարում եմ, որ հոդվածը կարևոր հարց է բարձրացնում, հիմք է տալիս մտածելու և այս թեմայով սեփական վերլուծություն կատարելու հնարավորություն է տալիս:

Վերլուծաբանը պնդում է, որ քաղաքակրթության կործանումը, պետության անկումը կամ որևէ ցեղասպանությունը եզրափակիչ փուլն է մի երկարատև պրոցեսի, որը սկսվում է աղետից ավելի շուտ։ Երբ տնտեսության,  ռազմական ուժերի, կառավարության մեջ թերացումներ կան, թշնամին օգտագործում է այդ բացթողումները։ Հեղինակը օրինակ է բերում Խորենացու խոսքերից, որտեղ  ասվում է, որ պետության կործանման մեջ մեղավոր են բոլորը՝ թագավորից ռամիկ, ամբողջ հասարակությունը։ Հասարակություն ինքն է ընտրում իր ճակատագիրը։ Նման ժողովուրդը դատապարտված է, և կարևոր չէ, թե ով է դահիճը լինելու։ Նոր սերունդը մոռացել է «իսկական անցյալը» և ստեղծել է նորը՝  «իդեալ անցյալ», որտեղ մեղավոր է երրորդ կողմը։  Բայց արդյո՞ք դա այդպես է։ Ինձ դուր են գալիս հեղինակի այս մտքերը, և ինձ համար դրանք իրատեսական են։

Թեզերից մեկում քաղաքագետը արտահայտում է այն կարծիքը, որ ժամանակակից աշխարհում անհնար է պատերազմում  միայն զենքով հաղթանակել, և այդ ճշմարիտ է։ Հաղթանկում մեծ դեր են խաղում տնտեսական կառույցը, դիվանագետական հարաբերությունները, մարդու իրավունքների իմաստությունը և վերջապես քաղաքավարական վարչակարգը։

Ինձ դուր է գալիս, էթե ինչպես է հեղինակը վերլուծում ժամանակակից եկեղեցու բարքերը։ Նրա ասում է, որ հիմա եկեղեցին և հավատը ունեն ծիսական բնույթ, որ նրանք ազդեցություն չունեն հասարակության ներսում ձևավորվող հարաբերությունների վրա։ Եթե կողքից նայենք, ապա կտեսնեք, որ այդպես ել կա։ Ժամանակակից աշխարհում եկեղեցին  հասարակության հետ կապ ստեղծող  միջոց չէ և նա չի սերմանում բարոյական արժեքներ, ինչպես նախկինում: Ոմանք տեսակետ են հայտնում, որ ժամանակակից հասարակության մեջ կրոնի և եկեղեցու կարիք այլևս չկա, և հասարակությունը պետք է ինքնակարգավորի իր բարոյականությունը: Բայց սա առանձին հանրային քննարկման թեմա է:

Եթե ամբողջացնենք հոդվածի իմաստը, ապա կարող ենք հիշել Թումանյանի հոդվածներից մեկը՝ «Մոտիկ հարևանն ու հեռու բարեկամը»։ 

Ընդհանրապես, ինձ շատ դուր եկավ հոդվածը և ամենից շատ այն փաստը, որ հեղինակը շատ հակասական թեմաներ չի շոշափում, այլ միայն քննարկում է: Ինձ նաև դուր եկավ այն, որ նույնիսկ հայրենիքի մասին խոսելիս նա չի փորձում ինչ-որ կերպ գովաբանել այն, այլ ուղղակիորեն ընդգծում է նրա հիմնական սխալները, բայց նաև առաջարկում է լուծումներ:

Հոդվածը վերլուծեց Նանե Ժամհարյանը, 8-րդ դասարան


Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*