March 19

Տիգրան Հայրապետյան «Եթե մոմը սեղանի տակ չես պահում», հոդվածի վերլուծություն

Իմ ընտրած հոդվածի հեղինակը Տիգրան Հայրապետյանն է, հայ քաղաքագետ, լրագրող, միջազգայնագետ-վերլուծաբանը։

Իմ կարծիքով, վերնագիրը ճիշտ արտացոլում է հոդվածի բովանդակությունը: Հեղինակը թեման բացահայտում է համեմատության՝ պահած մոմի, միջոցով: Հոդվածը գրվել է հեռավոր 1997թ, սակայն չի կորցրել իր արդիականությունը: Անցել է 24 տարի, սակայն խնդիրը մնացել է նույնը:

Հեղինակը բերում է փաստեր 1997թ, որոնց ականատեսն է եղել: Սակայն, կարծես, ժամանակը կանգ է առել և նույն հիմնախնդիրները դուրս են եկել: Դա նշանակում է կամ խնդիրը մինչև վերջ չի լուծվել, կամ էլ այդ խնդիրով ընդհանրապես չեն զբաղվել և “քնից” նոր է արթնանում, ամեն ինչ նոր է բարձրաձայնվում:

Հոդվածում կենտրոնացված է մեկ թեմա՝ ամեն ինչ թաքցնել և լինել ինչպես բոլորը, որը մինչև վերջ բացահայտվում է: Ով իրենց նման չէ, ապա նրանց կպատժեն, կվերացնեն, կլռեցնեն:

Կարծում եմ, հեղինակը կարող էր ավելի շատ բան ասել, սակայն այսքանն էլ բավարար է, որպեսզի ասելիքը հասկանաս և շատ մտորումների մեջ չընկնես:

Ինձ համար կարևոր հատվածները

«Գիտությունն ուսանում է, որ մեռնող հասարակությունների միակ հրամայականն է ”եղիր այնպիսին, ինչպիսին մենք ենք, և մի ձգտիր ոչնչի, ինչը չի կարելի ուտել կամ խմել”: Ահա, այս երկաթյա տրամաբանությամբ զինված, մարիչները հոգու և գիտակցության մեջ մեխած շուրջ բոլորը խավար եք տարածում և դեռ հրճվում՝ բա ինչո՞ւ նա մոմը սեղանի տակ չի պահում »:

«Ողորմի Յունգին, և նրա հայրն էլ անիծած, քանզի ոչ մի ցանկություն չկա տասնամյակների հեռավորությունից կրկնել ծերուկի օրինակը և կորսված մարմինների ու հոգիների վրա ներողամիտ հայացք գցելով արձանագրել`«տեսաք, որ ես ճիշտ էի, իսկ չէ որ ես ձեզ նախազգուշացնում էի», ու ինքնաբավարարվածությունից հագեցած շարունակել տեսական դատողություններ անել, որ այս և այս պայմաններում, այս և այս գործողությունների դեպքում զանգվածային փսիխոզը կարելի կլիներ բուժել, պահպանել հայրենիքն ու մարդկանց»:

Պետք չէ մոմը սեղանի տակ պահել, քանի որ այդպես ոչինչ չի լուծվի: Պետք է մոմը շատ բարձր պահել, որ նրա լույսը տարածվի ամենուրեք, ամեն ինչ տեսանելի լինի և մեկընդմիշտ  լուծվի չլուծվածը:

Հոդվածը վերլուծեց Տիգրան Գրիգորյանը, 8-րդ դասարան:


Posted March 19, 2021 by historicalblog in category «Այլընտրանքային պատմություն»

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*