April 26

Օքսֆորդի համալսարան

Օքսֆորդի համալսարանը աշխարհի հնագույն համալսարաններից մեկն է և Անգլիայի առաջին  համալսարանն է: Հիմնավորման ստույգ ամսաթիվը հայտնի չէ, սակայն կան ապացույցներ, որ Օքսֆորդում դասավանդումն  իրականացվել է XI դ.: 1167թ, երբ Հենրի II-ի հրամանով, ըստ որի անգլիացիներին արգելեց կրթություն ստանալ Ֆրանսիայում, համալսարանը սկսեց զարգանալ որպես կրթական կենտրոն և դարձավ  կարևորագույն  կրոնական և քաղաքական քննարկումների անցկացման վայր:  Պարապմունքներն անցկացվում էին  դոմինիկյան վանականների (1221), Ֆրանցիսկացիների (1224), կարմելիտների (1256) և օգոստինացիների (1267) կողմից կառուցված շենքերում: XIII դարում համալսարանը իր մեջ էր ներառում հումանիտար, իրավաբանական, կրոնական և բժշկական բաժինները:

Առաջին օրերից, Օքսֆորդը դարձավ բուռն բանավեճի կենտրոն, որտեղ գիտնականները մասնակցում էին կրոնական և քաղաքական բանավեճերին: Բարեփոխումների դարաշրջանում Հենրիխ VIII- ը արգեեց Օքսֆորդում անցկացնել կաթոլիկ իրավունքի դասավանդումը, քանի որ Անգլիայում սկսեց ձևավորվել նոր անգլիական կրոն՝ անգլիկանիզմ: Աստվածաբանական կրթություն տալով, շուտով Օքսֆորդի համալսարանը դարձավ առաջատար կրթական կենտրոն անգլիական ազնվականության ներկայացուցիչների համար: Վերածննդի դարաշրջանում համալսարանը մշակութային հզոր վերելք ապրեց:

1878 թվականից ներդրվեցին ակադեմիական լսարաններ կանանց համար և 1920-ին վերջիններին թույլատրվեց լինել համալսարանի լիիրավ անդամ: Բոլոր հինգ արական քոլեջներն առաջին անգամ ճանաչեցին կանանց իրավունքները 1974-ին, և այդ ժամանակից ի վեր բոլոր քոլեջները՝ փոխելով իրենց կանոնադրությունները, սկսեցին ընդունել ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց:

XX դարում Օքսֆորդը, որը միշտ համարվում էր հումանիտար գիտելիքների հենարան, սկսեց զգալի ուշադրություն դարձնել բնագիտական և ճշգրիտ գիտություններին: Նրա Կլարենդոն ֆիզիկայի լաբորատորիայում (1872) 2-րդ համաշխարհային պատերազմի ընթացքում մշակվեց ռադարների նախազգուշացման համակարգ՝ գերմանական օդային գրոհների համար:

Աղբյուր.՝

ОКСФОРДСКИЙ УНИВЕРСИТЕТ

Թարգմանեց Տիգրան Գրիգորյանը, 8-րդ դասարան:


Posted April 26, 2021 by historicalblog in category Թարգմանություններ, Տեսանյութեր

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*