December 19

Նինջաները

Նինջաները հետախույզ-դիվերսանտներ, լրտեսներ, մարդասպաններ էին միջնադարյան Ճապոնիայում:

Նինջան(Ճապոներենէ 忍術, «գաղտագողի արվեստը») դա ճապոնական մարտարվեստ է։

Նրանք հայտնվել են Ճապոնիայում ավատատիրական «պատերազմող պետություններ»-ի  ժամանակներում։ Դա տևել է անընդմեջ 700 տարուց ավել։

Ճապոնական ավատատիրական հասարակությունը բաժանված էր մի քանի դասերի՝ ամենաբարձրը հողատեր ավատատերերն էին, հաջորդը դասվում էին արհեստավարժ մարտիկները՝ սամուրայները, նրանցից ցածր՝ գյուղացիներն էին, այնուհետև գալիս էին հոգևորականները, արհեստավորները, վաճառականները, և վերջապես՝ «կեղտոտ» դասակարգը՝ բուրակումինները։ Այդ աստիճանակարգության մեջ նինջաների համար տեղ չկար։ Նրանք գտնվում էին և հասարակությունից, և օրենքից դուրս։ Հետևաբար նրանք ունեին իրենց սեփական օրենքները։

Յուրաքանչյուր ավատատեր ուներ հատուկ տեսակի մասնագետներ, որոնք ստեղծում էին լրտեսական ցանցեր այլ իշխանություններում, որպեսզի տեղեկացված լինել մյուս ավատատերերի մտադրությունների մասին։ Հենց այդ մասնագետները՝ նինջաները, իրականացնում էին տարբեր տեսակի դիվերսիոն գործողություններ՝ հրդեհումներ, թունավորումներ, առևանգումներ, սպանություններ, սուտ լուրեր էին տարածում, կեղծ փաստաթղթեր տեղադրում։

«Մարմինն ու զենքը միաձույլ են» սկզբունքը։ Նինջուցույում շեշտադրվում է այն սկզբունքը, որ մարմինն ինքն իրենով զենք է։ Ցանկացած մեխանիկական սարք՝ զենք, պետք է ծառայի միայն որպես օժանդակ միջոց մարմնի հարվածներն ուժեղացնելու համար։

«Գաղտնիություն»- Նինջան իր բոլոր գործողություններում  պետք է մնար անճանաչելի:

«Քողարկող հագուստ»-Որոշ պատմաբանների կարծիքով նինջանները երբեք չեն կրել սև սլացիկ համազգեստ, ինչպես ցույց է տրվում ֆիլմերում և վեպերում։ Նինջանների գիշերային հագուստները ունեին կարմրավուն-շագանակագույն, մոխրագույն, դեղնավուն-շագանակագույն կամ մուգ մոխրագույն երանգներ։ Հենց այդ երանգներն օգնում էին ձուլվել գիշերային մթության մեջ։ Ցերեկը նինջաները կրում էին ամենօրյա հագուստ, որն օգնում էր ձուլվել ամբոխի հետ։

«Զենք»- Նինջանները, որպես զենք հաճախ օգտագործում էին գյուղատնտեսական կամ ամենօրյա օգտագործման գործիքներ, ինչպես օրինակ մանգաղը։ Նրանց ամեկարևոր զենքերից էր, եթե ոչ ամենակարևորը, փայտե ձողը։ Ձողի երկարությունը մարդու հասակից երկար չէր։ Հաճախ գետնից միչև ուսը եղած երկարություն ուներ։ Կարճ ասած, այն ուներ 140-160 սմ երկարություն։

Աղբյուրը՝Воины и военная техника вики


Posted December 19, 2020 by historicalblog in category Թարգմանություններ

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*