December 7

Առեղծվածային Փյունիկիան: Առաջին ծովային տերությունը:

Ես սովորում եմ վեցերորդ դասարանում, սա իմ առաջին ուսումնասիրությունն է, ինձ  գրավեց այդ անունը, ու որոշեցի ուսումնասիրել:

Փյունիկեցիները, ինչպես մենք՝ հայերս աշխարհի հնագույն ժողովուրդներից էր, համաշխարհային  քաղաքակրթության սկզբնավորողներից: Փյունիկիան ձգվում էր Միջերկրական ծովի արևելյան ափի երկայնքով,  ընդգրկել է  այժմյան Լիբանանի, Սիրիայի տարածքները: Համեմատած այդ շրջանի մեծ տերությունների ՝ Միջագետքի, Եգիպտոսի, Պարսկաստանի, Հին Հռոմի հետ, Հին Փյունիկիան զբաղեցնում էր ընդամենը մի փոքրիկ տարածք: Բայց նրա խոսքը որոշիչ էր եգիպտական քաղաքների խորշերում, Սիցիլիայի ափերին, Իսպանիայի, Հյուսիսային Աֆրիկայի  հունական նավահանգիստներում … Փյունիկյան նավերը գերակշռում էին ամբողջ Միջերկրական ծովում: Փյունիկեցիները աշխարհին տվեցին այբուբեն, որը գոյություն ունեցող բոլոր գրային համակարգերի հիմքը դարձավ  , առաջին կարգի ծովային նավեր և շատ ավելին …

Ո՞րն էր այս փոքրիկ ժողովրդի ուժը:

Փյունիկյան պետության բնիկների մասին ստույգ պատմությանը հայտնի չէ, ինչևէ, նրանց անմիջական նախնիները այստեղ ապրել են մ.թ.ա. III հազարամյակից: Փյունիկեցիներն իրենք իրենց համարում էին «այսինչ քաղաքի բնակիչներ»: Փյունիկյան քաղաքներում ամենահին շերտերը նշվում են մ.թ.ա. մոտ 3000 թվին:  Այս ժամանակաշրջանից էլ սկսվում է քաղաքային քաղաքակրթության պատմությունը:

Դեռևս մ.թ.ա. V հազարամյակում նրանք Առաջավոր Ասիայում խոշոր քաղաքներ ու բնակավայրեր էին հիմնել, որոնցից առավել նշանավորներն են Բիբլոսը, Սիդոնը, Տյուրոսը, Բերիթը (Բեյրութ), Ակրովը: Փյունիկիայում տները սովորաբար կառուցվում էին երկհարկանի ՝ վերջին հարկում բաց կամ արգելված պատկերասրահով, որտեղ բնակվում էին տերերը: Ստորին հարկում, հաճախ քարից հատակով, որտեղ պահվում էին տարբեր պահեստավորված իրեր, ապրում էին ստրուկները:

 

Կարթագենը ՝ Հյուսիսային Աֆրիկայի փյունիկյան ամենամեծ գաղութը, էլ ավելի խիտ-խիտ էր կառուցված: Ըստ հին հռոմեական պատմաբանների ՝ Կարթագենում կային հարթ տանիքներով վեց հարկանի շատ շինությունները: Շենքերն այնքան մոտիկ  էին իրար, որ մ.թ.ա. 146 թ.-ին հռոմեացի զինվորները քաղաքը գրավելու ժամանակ տախտակները տանիքից տանիք էին նետում և տեղափոխվում մեկ այլ շենք:

Արտաքինից տները զարդարում էին տարբեր նախշերով : Ներսում տան երկայնքով ձգվում էր միջանցքը, որի կենրոնից դուրս էիր գալիս դեպի բակ: Բնակելի թաղամասերը գտնվում էին բակի երկու կողմերում:

Պեղումները նաև որոշակի պատկերացում են տվել փյունիկեցիներին շրջապատող կահույքի և կենցաղային իրերի մասին: Ամենայն հավանականությամբ, փյունիկեցիները օգտագործում էին ցածր սեղաններ, աթոռներ, աթոռակներ, հարթ մահճակալներ: Տանը պատվավոր տեղը զբաղեցնում էր մի մեծ փայտե սնդուկը, որտեղ պահվում էին տան հիմնական գանձերը: Նրանք, ովքեր ավելի հարուստ էին, այն ծածկում էին գորգով, իսկ աղքատները ՝ խսիրներով:

Մի փոքր էլ ներկայացնենք նորաձևության մասին:

Փյունիկեցիները  մինչև սրունք կրում էին լայն, երկար վերնաշապիկ, սովորաբար գոտիավորված չէին: Նրանք հագնում էին սանդալներ: Կանայք կրում էին նույն տունիկաներից, միայն ավելի կարճ, մինչև ծնկները: Ի տարբերություն տղամարդկանց, նրանք գոտի էին կապում, երբեմն նույնիսկ երկու: Թե տղամարդկանց, թե՛ կանանց հագուստը ծալքավոր էր, ասեղնագործ և բավականին գունեղ ՝  զարդարված  տարբեր գույների շերտերով, այդ թվում ՝ հայտնի փյունիկյան մանուշակագույնով: Նրանք սիրում էին նաև զարդեր: Ականջօղեր, վզնոցներ, մատանիներ, ապարանջաններ: Արիստոտելը հայտնում է, որ կարթագենացի տղամարդիկ կրում էին այնքան մատանի, որքան մասնակցում էին արշավանքների: Յուրահատուկ զարդարանք էր համարվում քրի վրայի օղակները:

Փյունիկեցիների համար պարտադիր էր գլխաշորը: Կանայք սովորաբար իրենց գլխի վրա կրում էին գլխազարդ, իսկ տղամարդիկ ՝ կոնաձև  կամ բարձր, առանց ծայրամասի գլանաձեւ գլխարկներ: Մինչ այժմ կարմիր գլանաձը գլխարկները, որոնք փյունիկեցիներից  հետո էլ գոյատևեց երկար դարեր, շարունակում է մնալ Հյուսիսային Աֆրիկայի բնակիչների սիրված գլխարկը: Իսկ թուրքական ֆեսը պահպանում է հեռավոր անցյալի միջերկրածովյան նորաձևության հիշողությունը:

Վիրտուալ իմ այս ճամփորդությունը ինձ շատ դուր եկավ, բացահայտեցի փյունիկեցիների մասին շատ հետաքրքիր փաստեր. իմացա որ փյունիկեցիներն էին պապիրուսը հայտնագործողները, Փյունիկյան Բիբլոս քաղաքն էր Փյունիկիայի գիտության և կրթության կենտրոնը: Այնտեղ էին արտադրվում լավագույն պապիրուսներն ու տարածվում տարածաշրջանում: Շատ հնագույն լեզուներում Բիբլոս բառը հոմանիշ դարձավ գիրք բառին, որտեղից էլ գործածության մեջ մտավ Բիբլիա բառը որպես Գիրք գրոց:

Վերջում կարող եք դիտել Կարթագեն քաղաքի վերակառուցումը  ժամանակակից 3D մոդելավորմամբ:

Այսքանը, հուսով ենք չձանձրացաք:

Նյութը պատրաստեց  Մարիամ Գևորգյան, 6-րդ դասարան

Աղբյուրները՝

Նորաձևությունը հին Փյունիկիայում

Առաջին ծովային տերություն, Փյունիկա

Փյունիկիա

 

 

 

 

 

 


Posted December 7, 2020 by historicalblog in category «Այլընտրանքային պատմություն»

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*