December 6

«Նապոլեոն» տորթի պատմությունը

Նապոլեոնի տորթի պատմությունը շատ խճճված է և հիմնված է միանգամից մի քանի լեգենդների վրա: Փորձենք հետևել քաղցրավենիքի ստեղծման ուղուն:

Ֆրանսիայից Նեապոլ

Առաջին վարկածը պատմում է, որ բազմաշերտ աղանդերի գաղափարը ծագել է Ֆրանսիայում 1645 թվականին հրուշակագործ Կլավդիուս մոտ: Բաղադրատոմսը հայտնի դարձավ և գողացվեց նեապոլիտանական լրտեսների կողմից: Իտալացի հացթուխները որոշեցին խմորի շերտերը եփովի կրեմով թրջել և նորույթն անավնեցին «Նապոլիտանո»:

Այս տեսքով տորթը վերադարձավ Ֆրանսիա և վերանվանվեց «Թագավորական թխվածքաբլիթ»: «Նեապոլիտանացին» Ռուսական կայսրություն եկավ փախստական ֆրանսիական ազնվականության հետ միասին՝ ֆրանսիական հեղափոխության ժամանակ: Անունը հետագայում վերածվեց ծանոթ «Նապոլեոնի»:

Բոնապարտ կայսեր հաջողակ գյուտը

«Նապոլեոն» տորթը և նրա ծագման պատմությունը հնարավոր չէ պատկերացնել առանց Ֆրանսիայի կայսր Բոնապարտի հիշատակման:

Ռոմանտիկ լեգենդը պատմում է, որ կանանց սիրելի Բոնապարտը որոշել է սիրահետել իր կնոջ՝ Ժոզեֆինայի աղախիններից մեկին: Եվ նրան բռնեցին հանցանքի վայրում: Ստիպված եղան վրդովված տիկնոջը համոզել, նա աղախնի ականջին շշնջում էր ոչ թե քնքուշ խոսքեր, այլ նոր տորթի բաղադրատոմսը:

Հաջորդ օրը սեղանին արդեն մատուցվեց նոր աղանդերը: Վարկածներից մեկի համաձայն, Բոնապարտի արտասովոր միտքը մատնել էր տորթի գաղափարը, ըստ մյուսի՝ հրուշակագործներից մեկը, ցանկանալով դուր գալ կայսրին, փոքր-ինչ փոխել էր հին բաղադրատոմսը ՝ աղանդերին ավելացնելով եփովի կրեմ, սերուցք և ելակ:

Ֆրանսիական բաղադրատոմս՝ ռուսական մարմնացում

Նապոլեոն տորթի հայտնագործման մեկ այլ տարբերակ և նրա անվան պատմությունը Ռուսաստանում:

19-րդ դարում հայտնի փարիզյան հրուշակագործ Մարի-Անտուան ​​Քարեմը նորաձեւ դարձրեց «Мillefeuille» անունն ունեցող կարագով պատրաստված կրեմով աղանդեր: Դա բառացիորեն նշանակում է «հազար շերտ»:

Տորթը հայտնի էր ռուս խոհարարներին: Այդ տարիների հայրենական գրականության մեջ հիշատակվում է այս անունով մի քաղցրավենիք:

1912-ին նշվեց Նապոլեոն Բոնապարտի բանակի նկատմամբ Ռուսաստանի հաղթանակի հարյուրամյակը: Այս իրադարձության համար Նիկոլայ II-ի պալատական ​​հրուշակագործները ստեղծեցին անսովոր աղանդեր ՝ եռանկյունի գլխարկի տեսքով: Տորթը ծածկված էր փշրանքներով՝ իբրև ձյան խորհրդանիշ: Դրա հիմքում ընկած էր ֆրանսիական «Միլֆեյը»:

Ժամանակակից տորթ «Նապոլեոն»-ն իր պատմության համար պարտական ​​է նաև Խորհրդային Միության կազմավորման առաջին տարիներին: Ապրանքների պակասը հանգեցրել է տորթի բաղադրատոմսի էական պարզեցման և էժաանցման: Կրեմը պատրաստում էին ալյուրով, իսկ կարագի փոխարեն օգտագործում էին մարգարին: Շատերն են հիշում «Նապոլեոն»-ը՝ իբրև նման էժանագին ճաշակելիք:

Աղբյուրը

Թարգմանեց Նազենի Հովհաննիսյանը, 8-րդ դասարան


Posted December 6, 2020 by historicalblog in category Թարգմանություններ

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*