December 8

Վինձորների դինաստիա

Իմ նախագծի համար ես ընտրել եմ Վինձորների դինաստիայի պատմությունը։ Երևի բոլորին հետաքրքիր է, թե ինչու։ Նախ և առաջ նրա համար, որ բրիտանական թագավորությունը ամենաքննարկվող թագավորությունն է։ Ես բրիտանական թագավորությանն այնքան էլ ուշադրություն չէի դարձնում, մինչև այս տարի տեղեկացա, որ 96 տարեկան հասակում մահացավ Եղիսաբեթ II թագուհին։ Բոլորը նրա մասին էին խոսում։ Եվ ես որոշեցի թագավորական դինաստիայի մասին հետազոտական աշխատանք սկսել։ Քանի որ հայերեն լեզվով նյութեր չկան, ես թարգմանում եմ ռուսերեն լեզվից։

Ջորջ V

2017 թվականին լրացավ Վինձորների դինաստիայի 100 –ամյակը։ Վինձորները Մեծ Բրիտանայի այժմ իշխող թագավորական ընտանքին են։ Վինձորների տուն-պալատը հիմնադրվել է 1917 թվականին, Ջորջ V-ի կողմից։ Վինձորի պալատը գտնվում է Անգլիայի Վինձոր քաղաքում, այն համարվում է բրիատանցի միապետների նստավայրը։ Իր պատմության ընթացքում ամրոցը բազմիցս փոխվել է դիզայնով և ընդլայնվել է,  սակայն հիմնական շենքերը էական փոփոխության չեն ենթարկվել։

Ջորջ V-ը ծնվել է 1865 թվականին, Լոնդոնում։ Նա Վիկտորիա թագուհու թոռն է։ Տասներկու տարեկան հասակից ծառայության է անցել Արքայական նավատորմում։  1892 թվականին նրան շնորհվեց դուքսի կոչում, իսկ 9 տարի անց նա դարձավ Ուելսի արքայազն։ 1911 թվականին՝ իր հոր մահից 1 տարի անց, նա դարձավ Բրիտանայի թագավոր։ Գահակալել է երկրի համար ծանր Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում և իր կնոջ հետ բազմաթիվ անգամներ այցելել է ռազմաճակատ։  Հենց այդ ժամանակ ՋորջV-ը հրաժարվեց բոլոր անձնական և ընտանեկան տիտղոսներից և թագավորական տան անվանումը փոխեց, դարձրեց Վինձոր։

Նա ամուսնացել է Մարիա Տեկսկայայի հետ, որը իր ավագ եղբոր՝ արքայազն Ալբերտի  հարսնացուն է եղել։ Արքայազն Ալբերտի անսպասելի մահից հետո որոշվել է, որ նրանք պետք է ամուսնանան։ Կարելի է ասել, որ դա պայմանավորվածությամբ ամուսնություն էր։ Նրանք միմյանց չէին սիրում, չնայած թվում էր, թե լավ ընկերներ էին։ Նրանք ունեցան 5 տղա և 1 աղջիկ։ Փոքր տղան տառապում էր էպիլեպսիա հիվանդությամբ և մահացավ 13 տարեկանում։ Թագավորը շատ խստապահանջ էր իր զավակների նկատմամբ, հատկապես թագաժառանգ Էդվարդի, ով շատ կամակոր էր։ Մի օր թագավորն ասաց, որ հույս ունի, որ իր երկրորդ որդին կզբաղեցնի գահը։ Հետագայում այդպես էլ եղավ։ 1936 թվականին Էդվարդ VIII-ը հրաժարվեց գահից, իսկ Ալբերտը դարձավ Մեծ Բրիտանիայի թագավորը։

Ջորջ V-ը շատ կրթված մարդ էր, բայց ամաչկոտ էր։ 1932 թվականին նա առաջին անգամ հանդերձ եկավ ամանորյա ուղերձով։ Նա կառավարեց մինչև 1936 թվականը։ Մահվան պատճառը թոքերի հիվանդությունն էր։

Աղբյուրներ՝

Династия Виндзоров: история, генеалогия. Монархи Виндзорской династии. Члены дома Виндзоров :: SYL.ru

Виндзоры — старая молодая династия — Nasledie Digital

Գեորգ V — Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան (wikipedia.org)

Георг V стал королём неожиданно. Действовал в своих интересах, был очень строгим отцом | Монархиум | Дзен (dzen.ru)

Նյութը թարգմանեց, ուսումնասիրեց Դավիթ Մուրադյանը, 7-րդ դասարան:


Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*