November 30

Վանո Սիրադեղյան «Այս ուրվական քաղաքի բնակիչները ապրում են…»

vano SiradexyanՎանո Սիրադեղյանը Հայաստանի պատմության մեջ մտել է որպես հակասական կերպար. ոմանց համար նա տարբեր հանցագործություններ կատարած անձ է, մյուսների համար՝ փայլուն քաղաքական վերլուծաբան և Հայաստանի լավագույն արձակագիր։

Նրա անունը կապվում է մի շարք քաղաքական սպանությունների, հետապնդումների, պետական միջոցները յուրացնելու, պաշտոնական դիրքը չարաշահելու հետ: Մինչև մահը նա գտնվել է միջազգային հետախուզման մեջ։ Ըստ Վանո Սիրադեղյանի ընտանիքի տրամադրած տվյալների՝ նա մահացել է 2021 թվականի հոկտեմբերի 15-ին:

Վանո Սիրադեղյանի մտքերը և գրվածքները միշտ արդիական և ուսուցողական են։

Ես ուսումնասիրել եմ նրա՝ «Այս ուրվական քաղաքի բնակիչները ապրում են» արձակը, որը շատ արդիական է։ Մի քանի պատերազմ տեսնելուց հետո մեր երկիրը կարծես ուրվական լինի, սակայն մենք շարունակում ենք ապրել՝ չհավատալով, թե որքան վատ է մեր երկրի վիճակը։ Չնայած դրան, կան մարդիկ, որոնք հիաստաթված և կոտրված իշխանությունների գործողություններից, արտագաղթում են և լքում իրենց հայրենիքը։ Մինչդեռ կուսակցություններ կոչվող միությունները շարունակում են մարդկանց խաբել և դատարկ խոստումներ տալ։

Շատ տպավորիչ է հետևյալ հատվածը՝

Այս երկրի բանակը պահում է մի հողակտոր, որի վրա ավելի քիչ բնակիչ է մնացել, քան հողը պահող զորքի թիվն է: Այս երկիրը իրեն զրկում է վաղվա բանակից, որովհետեւ ինքն իրեն զրկում է սերունդը շարունակելու ընդունակ բնակչությունից: Այս երկրում ոչ թե ծնողներն են պահում երեխաներին, այլ դեռահաս աղջիկներն են մի կերպ պահում ծնողներին, իսկ տղաները խաղաղ զորանոցներում զոհվում են նույն չափով, որքան ռազմաճակատում, պատերազմի տարիներին: Այս երկիրը չորացնում է իր դուստրերի արգանդը, կոտրում է իր արու զավակների մեջքը, զրկում է իրեն ապագայից, բայց ձեռ չի քաշում իր եղերական անցյալից: Չի մոռանում այդ անցյալը, այլ որպես նվիրական դի կրում է շալակին, որպես երկանքի քար կախել է կրծքին եւ դաժանաբար շարունակում է դնել իր սերունդների, իր երեխաների վզին…

Այս տարիներին խաղաղ պայմաններում ավելի շատ զոհեր և կուրստներ է ունեցել մեր պետությունը, քան պատերազմների ժամանակ։ Շատ տխուր և մտածելու տեղիք տվող փաստ է։ Մեր պետությունը ամեն եկող սերնդի ուսերին նոր՝ ավելի մեծ պատասխանատվություն է դնում երկիրը պահելու, թշնամիներից պաշտպանելու համար։ Բայց միևնույն ժամանակ ոչինչ չի անում իր երիտասարդ սերնդին աջակցելու և օգնելու համար։ Անմեղ զոհ են դառնում տղաները, ինչի հետևանքով քչանում են ամուսնությունները, հետևաբար նաև ծնելիությունը։

Մարդկանց մեջ հետզհետե մարում է հույսը և հավատը՝ վաղվա օրվա սպասումի։ Ի վերջո որքան պետք է ապրենք գլուխներս ջայլամի նման պահելով, պետք է խոստովանենք և գիտակցենք պահի լրջությունը և չթողնենք, որ մեզ խաբեն և դավաճանեն նույնիսկ խաղաղ պայմաններում։

Վերլուծությունը՝ Դավիթ Մուրադյանի, 8-րդ դասարան:


Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*