March 29

Ռոբերտ  Գրին«Պատերազմի 33 ստրատեգիաները»


Ռոբերտ  Գրին«Պատերազմի 33 ստրատեգիաները»
գրքից հատված:

Կյանքը անվերջ կռիվ է և հակամարտություն, եթե ցանկանում եք արդյունավետ պայքարել, պետք է բացահայտեք ձեր թշնամիներին: Մարդիկ կարող են քողարկվել, որպեսզի մտածես, որ նրանք քո կողմից են, ուստի պատերազմ հայտարարելուց առաջ պետք է հստակ իմանալ, թե ովքեր են քո թշնամիները:

ՆԵՐՔԻՆ ԹՇՆԱՄԻ

Քսենոֆոնը, որն այն ժամանակ 30 տարեկան էր, ստացավ հետաքրքիր առաջարկ՝ ծառայելու որպես վարձկան Կյուրոսի համար մ.թ.ա. 401 թվականի գարնանը: Քսերքսեսը հեշտությամբ հաղթահարեց հույներին: Պարսիկները, որոնք բավականին թշնամաբար էին տրամադրված, օգնեցին հույներին, քանի որ նրանք գաղափար չունեին, թե ինչ անել: Սակայն որոշ ժամանակ անց հույները դժգոհեցին իրենց մատակարարումից և սկսեցին վիճել միմյանց հետ։ Այդ օրը երեկոյան հույներին ձերբակալեցին և գլխատեցին` երբ պարսիկները եկան իրենց նավապետերի հետ։ Փախչողներից մեկին հաջողվեց մյուսներին հայտնել պարսիկների մասին։ Հույները վեճի բռնվեցին, քանի որ շփոթված էին և չգիտեին, թե ինչ անել: Երբ Քսենոփոնը երազ տեսավ, հասկացավ, որ հույները վերադառնալու են իրենց հայրենիք։ Նրանք պատերազմ հայտարարեցին հաջորդ օրը։ Պարսիկները հեշտությամբ պարտվեցին և այժմ հույների վերադառնալու էին ինրեց հայրենիք:

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Դուք միշտ կհանդիպեք մարտահրավերների և դժբախտ հանգամանքների. թե ինչպես կպատասխանես դրանց, կորոշի, թե ինչպես դուք դրանք կնդունեք: Դուք արագ կպարտվեք, եթե մոլորվեք և չճանաչեք ձեր թշնամիներին: Հաջողության հասնելու համար պետք է հստակ իմանալ, թե ինչ անել և ում հետ պայքարել: Ձեր հակառակորդները միշտ բազմազան կլինեն` ոմանք կվնասեն ձեզ էմոցիոնալ կամ ֆիզիկապես, ոմանք անարդար կվարվեն և այլն: Որոշելու համար՝ ինչ-որ մեկը ընկեր է, թե՝ թշնամի, պետք է ուշադրություն դարձնել նրա վարքագծին, և թե ինչպես են նրանք վերաբերվում ձեզ։

ԱՐՏԱՔԻՆ ԹՇՆԱՄԻՆ

1970-ականներին Բրիտանական քաղաքական համակարգը ուներ իր օրինաչափությունը: Լեյբորիստական կուսակցությունն ընտրություններում կհաղթեր այս տարի եւ հաջորդ տարի՝ Պահպանողականները:  1974թ.-ին  որոշվեց ընտրել նոր առաջնորդի՝ Մարգարետ Թետչերին։ Նա ուներ իր սեփական ոճը՝ ուղղակիորեն հարձակվում էր իր հակառակորդների վրա: Տարիներ անց նա որոշեց թիրախավորել Լեյբորիստական  կուսակցության, վարչապետ՝ Ջեյմս Քալագանին։ 1979 թ.– ին Լեյբորիստական կուսակցությունը կոչ արեց նոր ընտրությունների, եւ Թետչերը շարունակում էր իր հարձակողական քաղաքականությունը։ Եթե Թետչերը հաղթեր ընտրություններում, ապա տնտեսությունը շոկի մեջ կընկներ։ Եվ ծրագիրն իրականում աշխատեց, նա վախեցրեց շատ քվեարկողների եւ նրա թվերը Ջեյմս Քալագանիից ցածր ընկան: Այն բանից հետո, երբ նա հասկացավ կուսակցությունների տարբերությունը, ապահհովեց իր հաղթանակը։ Նա դարձավ վարչապետ եվ սկսեց անել այն, ինչ չի ուզում  հասարակությունը։ Իսկ այն, ինչ ասել է Ջեյմս Քալագանին, իրականություն դարձավ, տնտեսությունը շոկի մեջ էր: Մարդիկ սկսեցին կասկածի տակ դնել նրա ունակությունները։ Նրա քվեների թիվը սկսեց ավելի ու ավելի ցածր գնալ, իսկ հաջորդ ընտրությունները նրա վերջին ընտրություններն էին։

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Մարգարետ Թետչերը իշխանության գլուխ անցավ որպես օտար մարդ։ Օտարի առաջին բնազդն է` իր տեղը այդ մարդկանց մեջ գտնելն է: Բայց այդպես վարվելով ՝ նա կկորցներ իր ինքնությունը, որը տարբերվում էր մյուսներից ։ Նա որոշեց չփոխվել։ Նա ընտրում էր իր թշնամիներին, ինչի շնորհիվ նա հզոր տեսք ստացավ ։ Ձեր թշնամիները, նրանց, ում դեմ կտրուկ կկանգնեք, կօգնեն ձեզ ստեղծել շատ ուժեղ հենակետ։ Մի՛ բազմության կենտրոնում, որտեղ բոլորը կան, ամբոխի մեջ կռվելու տեղ չկա: Կենտրոնը փոխզիջումների ոլորտն է: Ուրիշների հետ համերաշխ լինելը կարեւոր հմտություն է, բայց չպետք է կորցնես քո ինքնությունը։ Փոխարենը ՝ դու պետք է քեզ համարես թշնամիներով շրջապատված օտար մարդ: Դա կօգնի հասկանալ, թե ինչին եք դուք եւ ուրիշները հավատում։ Առանց հակակրանքային պայքարի չի լինում պատերազմ, ուստի մի վախեցեք դրանից: Մի ձգտիր նրան, որ քեզ սիրեն ։ Ձեր թշնամիների նկատմամբ հաղթանակը ձեզ ավելի մեծ ճանաչում կբերի:

ՊԱՏԵՐԱԶՄԻ ԲԱՆԱԼԻՆեՐԸ

Մարդիկ կարող են շատ թշնամական և ընկերասեր թվալ, բայց ճշմարտությունը միշտ չէ, որ այդպես է։ Այդ ընկերներից ոմանք կարող են ձեզ վատը ցանկանալ: Աստվածաշնչում մենք կարդում ենք Դավթի կասկածի մասին, որ իր աները՝ Սավուղ թագավորը ցանկանում է իր մահը։ Սա հաստատ իմանալու համար նա խնդրում է Սավուղի որդի Հովնաթային, որ օգնի իրեն հասնել ճշմարտությանը։ Դավիթը պետք է մասնակցի խնջույքի այս երեկոյան, և նա ասում է Ջոնաթանին, որ գնա և պատճառաբանի, թե ինչու Դավիթը չի գա: Սավուղ թագավորը նույնիսկ չի նկատում նրա բացակայությունը և երջանիկ է զգում, երբ պարզվում է, որ Դավիթը չի հայտնվի: Մի քիչ զգացմունքներով ձեր թշնամիները կարող են ցույց տալ իրենց իրական եսը: Մարդկանց իրենց մտքերը բացահայտելու ստիպելու լավագույն միջոցը լարվածություն կամ վիճաբանություն հրահրելն է: Եթե ընկերները կամ հետևորդները, որոնց կասկածում եք հետին նպատակների մեջ, հուշում են ինչ-որ նուրբ թշնամական, ձեր շահերի դեմ կամ պարզապես տարօրինակ բան, խուսափեք ձեզ արձագանքելու, ոչ ասելու, զայրանալու կամ նույնիսկ հարցեր տալու գայթակղությունից: Առաջ գնացեք, կամ կարծես թե աչք եք փակում. ձեր թշնամիները շուտով ավելի հեռուն կգնան՝ ցույց տալով իրենց ինքնությունը: Այժմ դուք նրանց հետևում եք, և կարող եք հարձակվել: Բացասական դինամիկայից դուրս գալու միակ միջոցը դրան դիմակայելն է:

Թշնամիները շատ նվերներ են բերում: Առաջին հերթին նրանք մոտիվացնում են ձեզ և կենտրոնացնում ձեր համոզմունքները: Թշնամիները նաև ձեզ չափանիշ են տալիս, որով կարող եք դատել ինքներդ ձեզ՝ և՛ անձնական, և՛ սոցիալական: Ավելի լավ է պարտվել արժանի հակառակորդին, քան ջախջախել ինչ-որ անվնաս թշնամու: Համակրանք և հարգանք ձեռք, կբերեք եվ աջակցություն կստեղծեք ձեր հաջորդ մենամարտի համար:

Հարձակման ենթարկվելը նշան է, որ դուք բավականաչափ կարևոր եք թիրախ դառնալու համար: Դուք պետք է վայելեք ուշադրությունը և ինքներդ ձեզ ապացուցելու հնարավորությունը:

Այն, ինչ ուզում ես պատերազմում, շարժվելու տեղ է: Սեղմված անկյունները մահ են նշանակում: Թշնամիներ ունենալը ձեզ հնարավորություններ է տալիս: Դուք կարող եք իրենց խաղացնել միմյանց դեմ, մեկին ընկեր դարձնել՝ որպես մյուսի վրա հարձակվելու միջոց ունենաս, անընդհատ և շարունակ:

ՀԱԿԱԴԱՐՁՈՒՄ

Միշտ վերահսկողության տակ պահեք թշնամիների գործողությունները: Պարզություն է պետք, ոչ թե՝ խելագար վարքագիծ: Շատ բռնակալների տապալումն է բոլորի մեջ թշնամի տեսնելը: Նրանք կորցնում են իրականության նկատմամբ իրենց տիրապետությունը և անհույս կերպով ներքաշվում են իրենց խելագար բորբոքված զգացմունքների մեջ: Ձեր կասկածները ձեզ համար պահեք, որ եթե սխալ եք, ոչ ոք չիմանա։ Նաև զգույշ եղեք մարդկանց այնքան ամբողջությամբ բևեռացնելուց, որ չկարողանաք հետ կանգնել:

Այս գլխից ես հասկացա, որ բոլորը այս կյանքում կլինեն իմ ընկերները եւ որ մարդկանց ամբողջությամբ վստահել պետք չէ: Վեճի բռնվելուց առաջ պետք է հասկանալ, թե ով է քո թշնամին, միգուցե ես սխալ մարդու վրա եմ հարձակվում: Մեկ այլ բան, որ հասկացա այն է, որ ես չպետք է ձգտեմ, որպեսզի բոլորն ինձսիրեն, որովհետեվ միշտ կլինը մեկը, որին ես դուր չեմ գա:

Թարգմանությունը կատարեց Սոնա Խաչատրյանը, 8-րդ դասարան:


Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*