March 15

Գինին Հայոց Միջնադարյան Իրավունքում

Գինին և դրա հետ կապված տարբեր երևույթներ իրենց արտացոլումն են գտել միջնադարյան կանոնական և իրավագիտական հուշարձաններում։ Հիմնական դրույթները վերաբերում են գինու չարաշահմանը՝ գինարբուք, գինեմոլություն։

Աթանաս Ալեքսանդրացու կանոններից մեկում այսպիսի մի հարց կա․ եթե մեկը տկար է կամ հիվանդությունից մաշված, սուրբ Զատկին պարտավո՞ր է պաս պահել, թե՞ ազատ է հաց, գինի և ձեթ օգտագործելու։ Հետևում է պատասխանը․ այո ազատ է, բայց պետք է հոգեգալստյան տոնից հետո հատուցի։ Մեկ այլ հոդվածում, այն հարցին, որ եթե հնձանում կամ գինու կարասում մուկ ընկնի, պետք է գինին թափե՞լ, թե՞ ըմպել, հետևում է պատասխանը՝ պետք է թափել։

Սուրբ Զատիկի պասի ժամանակ ծննդկանի՝ գինի խմելու մասին Աթանաս Ալեքսանդրացու մի կանոնը սահմանում է, որ եթե կինն այդ պասի օրերին պետք է ծննդաբերի, նրան կարելի է խախտել պասը և գինի ըմպել մարմնի չարչարանքի և տկարության պատճառով, մի փոքր, այն էլ ճաշելիս։

Հայոց կաթողիկոս Սահակ Պարթևի կանոններից մեկում խոսվում է եկեղեցու տերունական սեղանին հաց և գինի՝ որպես մարմնի կենդանացնող և Քրիստոսի արյուն, դնելու մասին։

«Գինու մասին» Սուրբ Գիրքն ասում է․ «Հարբեցողները ավելի ևս չար են, քան դիվահարները», Առաքյալն ասում է․ «Մի հարբեք», — չի ասում գինի մի ըմպեք, քանի որ Նոյը հրամայել է տրտմության պահին գինի ըմպել։ Այնուհետ հորդորում է չհարբել, այլ միայն ճաշելիս օգտագործել։

Մանե Հովսեփյան, 8-րդ դասարան

Աղբյուրը՝


Posted March 15, 2023 by historicalblog in category «Այլընտրանքային պատմություն», Տեսանյութեր

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*