January 29

Լասկո քարանձավի հայտնաբերումը և հետևանքները

Լասկո քարանձավը Ֆրանսիայի տարածքում գտնվող եզակի բնական երևույթ է։ Քարանձավի պատերը ծածկված են արտասովոր ու անկրկնելի պատկերներով, որոնք ավելի քան 17 հազար տարվա պատմություն ունեն։

Լասկո կամ Լյասկո քարանձավ -Ֆրանսիայում գտնվող ուշ քարեդարյան կարևորագույն հուշարձան` պահպանված ժայռապատկերների քանակի, որակի և պահպանվածության առումով։

Քարանձավը հայնտնաբերել են չորս դեռահաս, ովքեր պատմել են իրենց ուսուցիչին։Նրանք հանդիպել են մի նեղ բացվածքի, որ առաջացել էր կայծակնահար ծառից ընկնելուց հետո։1952-1963 թվականներին Բրեյլի խնդրանքով Անդրե Գլորին 120 մ² մակերեսով տարածքում նոր պեղումներ է իրականացնում` հայտնաբերելով ևս 1433 պատկեր (ներկայումս դրանց թիվը մոտ 1900 է)։

Բացահայտումից անմիջապես հետո` 1940 թվականի դեկտեմբերի 27-ին, Լասկո քարանձավը հռչակվել է Ֆրանսիայի պատմական հուշարձան և (ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում) 1979 թվականին։

Երկար ժամանակ Լասկո քարանձավը գերազանց վայր էր էքսկուրսիաներ անցկացնելու համար, բայց շուտով պատկերները սկսեցին անհետանալ։ Հաջողվեց պարզել, որ պատճառը մարդու արտաշնչած ածխաթթու գազն է, այդ իսկ պատճառով քարանձավը փակեցին այցելությունների համար։

1955 թվականին նկատվում են պատկերների վնասման առաջին նշանները։ Դրանք այցելուների արտաշնչումից առաջացած ածխաթթու գազի ավելցուկի արդյունք են եղել. գազը և խոնավությունը ռեակցիայի մեջ են մտել կալցիտային աղերի հետ, որոնք պատկերները ծածկող լաքի շերտի դեր են կատարել։

1957 թվականին քարանձավում տեղադրվում է առաջին համակարգը, որը պետք է վերականգներ բնական մթնոլորտը` կայունացնելով խոնավությունն ու ջերմաստիճանը։ Սակայն այցելությունների թիվը գնալով աճում էր` օրական հասնելով 1000-ի։ Այսինքն` օրական արտադրվում էր մոտ 2.500 լ ածխաթթու գազ և 50 կգ ջրային գոլորշի այն դեպքում, երբ քարանձավն ուներ բավական փոքր չափեր` մոտ 1.500 մ։

1960 թվականին կլիմայական պայմանների փոփոխության պատճառով առաջացել են սնկերը, որոնք շուտով անցան նաև պատերին։ 1965-1967 թվականներին ջերմությունն ու խոնավությունը կարգավորող համակարգերը վերջապես կարողացան վերականգնել բնական նախկին պայմանները, ինչը գոյություն ուներ հազարամյակներ շարունակ։Բայց մարդկանց մուտքը արգելված էր որովեհտև քանի որ ածխաթթու գազը վնասատու է քարնձավի նկարներին։

Այդ իսկ պաճառով Ֆրանսիայի Մշակույթի նախարարությունը սկսում է քարանձավի կրկնօրիակել աշխատանքները և 1983 թվականին ավարտում են։Քարնաձավը ստանում է  նոր անվունում՝ Լասկո II:

2000 թվականին քարանձավում փոխում են կլիմայի կարգավորման համակարգը։ 2001 թվականի գարնանը քարանձավի հսկիչները քարանձավում նկատում են բորբոս. հողը ծածկվել էր սնկերով, ինչը պայմանավորված էր հիդրոթերմիկ նոր համակարգով։ Սակայն անկերը տարածվում էին նաև պատկերների վրա, որոնք շուտով ծածկվում են սնկերի սպիտակ շերտով։ Այն ինչ պաճառներով մարդիկ սկսեցին օգտագործել անտիպիոդիկներ։

2002 թվականի Ֆրանսիայի Մշակույթի նախարարությունը ստեղծում է Լասկո քարանձավի ուսումնասիրման միջազգային հետազոտական կոմիտե, որը պետք է լուծեր այդ հարցը։ 2006 թվականին վարակը գրեթե վերացվում է, սակայն երկու շաբաթը մեկ պաշտպանիչ հատուկ համազգեստով մասնագետների խումբը պետք է ձեռքով մաքրեր պատերը սնկերի մնացորդներից, քանի որ դրանք, անկախ ամեն ինչից, շարունակում էին գոյանալ։

Նյութը թարգմանեց, պատրաստեց Մարի Անանյանը, 8-րդ դասարան:


Posted January 29, 2023 by historicalblog in category Uncategorized

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*