December 8

Ֆրանկական թագավորություն/տեսանյութ/

Ֆրանկական թագավորություն/տեսանյութ/

Թարգմանություն

Ֆրանկական թագավորություն

395 թվականին Հռոմեական կայսրությունն իր վերջին Թեոդոսիոս կայսեր կամքով բաժանվեց երկու մասի նրա որդիների միջև։ Ավագ որդուն՝ Արկադիոսին, բաժին ընկավ Արևելյան կայսրության մի մասը, իսկ կրտսեր որդուն՝ Հոնորիոսին, անցավ Հռոմեական կայսրության արևմտյան մասը։Այդպես ձևավորվեց Արևմտյան Հռոմեական կայսրությունը՝ մայրաքաղաք Հռոմով, և Արևելյան Հռոմեական կայսրությունը՝ Կոստանդնուպոլիս մայրաքաղաքով։
Արևմտյան Հռոմեական կայսրությունը ընկավ հինգերորդ դարում վայրագ ցեղերի հարձակումներից։Պատմության մեջ սկսվեց նոր դարաշրջան , որը կոչվեց Միջնադար։Հռոմեացիները բոլոր ժողովուրդներին, որոնք ապրում էին պետության սահմաններից դուրս և խոսում էին իրենց համար անհասկանալի լեզվով անվանում էին բարբարոս։
486 թվականին գերմանական ցեղերը միավորվեցին  և շարժվեցին դեպի դեպի Գալլիա: Այդպես ստեղծվեց Ֆրանկների թագավորությունը։
V դարի սկզբում ֆրանկները աստիճանաբար սկսեցին գրավել Գալլիայի հողերը։
V դարի վերջին ֆրանկների առաջնորդ Քլոդվիգը  ջախջախեց հռոմեական բանակը և զավթեց դրա մեծ մասը։
Նա,  գերմանական այլ առաջնորդների դեմ պայքարելով , ընդլայնեց իր տարածքը, Քլոդվիգը որի անունը նշանակում էր  «Մարտերում հայտնի դարձած», ղեկավարում էր Ֆրանկների թագավորությունը 480-ից 511 թվականը։ Նա դարձավ Մերովինգյան արքայատոհմի հիմնադիրը։
Այս արքայատոհմի հետ կապված են բազմաթիվ առասպելներ և լեգենդներ, ներառյալ Սուրբ Գրաալի/Սուրբ Գրաալ (ֆր.՝ Graal, Grâl, Sangreal, Sankgreal, լատ.՝ Gradalis), միջնադարյան կելտական և նորմանդական առասպելներում համարվում է Կրքի գործիք՝ գավաթ, որից Հիսուս Քրիստոսը ճաշակել է Խորհրդավոր ընթրիքին և որի մեջՀովսեփ Արիմաթացին  հավաքել է խաչված Փրկչի արյունը։ Կլոր սեղանի առասպելական ասպետները իրենց ողջ կյանքը անարդյունք անցկացրել են Սուրբ Գրաալի փնտրտուքով։ Եվրոպական միջնադարյան վեպերում Գրաալը մեկնաբանվում է ոչ թե գավաթ, այլ ինչպես քար կամ թանկարժեք մասունք։ Գրաալի գավաթից ըմպողը ստանում է մեղքերի թողություն, հավերժ կյանք և այլն։ Այլ տարբերակներում մոտիկ շփումը մոգական առարկայի հետ տալիս է անմահություն և այլն։ «Սուրբ Գրաալ» բառակապակցությունը հաճախակի օգտագործվում է փոխաբերական իմաստով՝ ինչ–որ նպատակի հասնելու միջոց, հաճախակի անհասանելի և դժվարամատչելի։/ առեղծվածը։
Արքայատոհմը, դա նույն տոհմից անընդմեջ կառավարող  միապետների շարքն է։Ֆրանկական պետության բնակչությունը բաղկացած էր ֆրանկներից և հռոմեացիներից։ Նրանք ապրում էին նույն տարածքում, բայց ենթարկվում  էին տարբեր օրենքներին։ Հռոմեացիները ենթակա էին գրված  օրենքին, որը ընդունված էր նույնիսկ հին ժամանակներում, իսկ ֆրանկները իրենց ցեղի ոչ գրված սովորույթներին։ Քլոդվիգը իմաստուն արքա էր, հետևաբար, նա որոշեց ընդունել քրիստոնեությունը որպես մեկ կրոն բոլորի համար։Թագավորի օրինակով ֆրանկները մկրտվում էին։ Այժմ ֆրանկերը նույն հավատքն ունեին հռոմեացիների հետ։Ամբողջ իշխանությունն կենտրոնացած էր թագավորի ձեռքում։ Նա բոլորի հողերի գլխավոր սեփականատերն էր։
Բոլոր հարկերը գնում էին թագավորական գանձարանը և թագավորը բանակի գլխավոր հրամանատարն էր։
Քլոդվիգը չէր ուզում թույլ տար, որ մարդիկ ապրեին նախնիների չգրված օրենքներով։
Պետություն ամրապնդելու համար նա հրամայեց հավաքել գոյություն ունեցող բոլոր ֆրանկների նորմերն ու կանոնները միասին, որը կոչվում է «Սալիական դատաստանագիրք»։ Որպեսզի ստեղծել հզոր բանակ և ամրապնդել իշխանությունը, թագավորը զինվորներին փոխանցեց հողի սեփականությունը այդտեղ ապրողների հետ միասին, բայց հողերը լիարժեք չէին տրվում սեփականության, այլ ցմահ և հողի համար պետք էր ծառայել բանակում։ Նման սեփականության իրավունքը կոչվում էր Բենեֆիս։
Բենեֆիս ունեցողը կարող էր ձեռք բերել մարտական ձի և թանկ զենքեր, բայց Բենեֆիսի սեփականատերերը  կախված էին թագավորից, որը կարող էր զրկել նրանց դրանցից։ Թագավորի հրամանով նրանք պետք է անմիջապես արշավեն պատերազմի։ Հողերի վրա ապրում էին ֆերմերները, սկզբում նրանք ազատ էին, բայց աստիճանաբար
բոլորն ընկան կախվածության մեջ։ Հողերի գրավումից հետո, նոր տերեր նշանակվեցին։
Գյուղացին կորցրեց հողը տնօրինելու իրավունքը, բայց դեռ աշխատում էր դրա վրա իր ընտանիքին կերակրելու համար։
Գյուղացին տալիս էին հավաքված բերքի մի մասը։ Հողի սեփականատիրոջից նման կախվածությունը կոչվում էր հողային կախվածություն։ Բայց կար կախվածության ավելի ծանր ձև, երբ գյուղացին կորցնում էր նաև իր անձի ազատությունը։ Տերը կարող էր տնօրինել նրա կյանքը։ Սեփականատերերն իրենց հերթին գտնվել են ինչպես հողային, այնպես էլ անձնական կախվածության մեջ թագավորից, նրանք պարտավոր էին գնալ զինվորական ծառայության և կատարել թագավորի հրամանները։ Ինչպես դուք կռահեցիք Քլոդվիգը վարում էր ամուր ներքին և արտաքին քաղաքականություն և կարողացավ իշխանությունը փոխանցել որդիներին։
511 թվականին Քլոդվիգի մահից հետո նրա կամքով ֆրանկական պետությունը բաժանվեց նրա չորս որդիների միջև։
Քլոդվիգի արքայատոհմը իշխեց ընդհուպ մինչև 8-րդ դար, այնուհետ նրան փոխարինեց Կարոլինգյան արաքայատոհմը։
Ֆրանկների թագավորության ամենահզոր շրջանը   768-814  թթ Կառլոս Մեծի գահակալության դարաշրջանն էր։ Կառլոս Մեծը  ուներ  բարձր հասակ և ամուր կազմվածք իր ժամանակի համար նա բավականին լավն կրթված էր, հետաքրքվում էր անտիկ գրականությամբ  և պոեզիաոյով, գիտեր լատիներեն և հունարեն , բայց գրել չգիտեր
Կարլ Մեծը պաշտպանում էր հողատերերի շահերը ։ Նա կատարել է բազմաթիվ ռազմական արշավներ, արդյունքում զգալիորեն ընդլայնելով ֆրանկների թագավորության  սահմանները․ գրեթե ամբողջ Արևմտյան Եվրոպան մտավ  Ֆրանկների թագավորթյան  կազմի մեջ։
Կառլը որոշեց  կայունացնել իր  իշխանությունը և 800 թվականին ստանձնեց  կայսեր տիտղոսը։ Այսպիսով, դարձնելով թագավորությունը  Ֆրանկյան կայսրություն։
Այս ամենից հետո, Կառլը վերջ տվեց պատերազմներին և սկսեց զբաղվել  պետության ներքին գործերով։ Կառուցելով իր պալատը Աախենի քաղաքում, Կարլ մեծը մեծ ուշադրություն է դարձրել մշակույթին և գիտությանը, նա հրավիրել է իր մոտ  կրթված մարդիկ։Նա  կառուցել է  շատ քարե պալատներ ու եկեղեցիները, բայց պահպանվել է միայն Ախենի  մատուռը։
Կառլ կայսրը լսում էր պալատականների  խորհուրդները, բայց ինքնուրույն էր կայացնում որոշումներ։
Կառլոս Մեծի արձակած օրենքները գործում էին  բոլորի համար երկրի յուրաքանչյուր տարածքում։ Ամեն մարզում  իշխում էր կայսեր վստահելի կոմսը։ Նա  հավաքում էր  հարկերը,  դատում մարդկանց , տեղական ռազմական ջոկատի հրամանատար էր։
Կառլոս Մեծի օրոք միապետի ուժեղացավ,  նրա անունով կոչվեց  ֆրանկների  ամենահզոր տիրակալների դինաստիան՝ Կառալինգերը
806 թ․ Կառլը կտակեց կիսել իր կայսրությունը իր  Լուդովիկի,  Պեպինի և Կառլ Երիտասարդի երեք որդիների միջև։ Սակայն մի քանի տարի անց Պեպինն ու Կառլ Երիտասարդը մահացան։ 813 թ Կառլը Լյուդովիկին  նշանակնեց  իր ժառանգը և կայսր։ Կառլը ճշմարիտ քրիստոնյա էր և ամրապնդեց  եկեղեցու նշանակությունը երկրում։ Յուրաքանչյուր հավատացյալ պարտավոր էր իր եմակտի  տասներորդ մասը (Տասանորդ) տալ եկեղեցուն։ Տասանորդ հարկի մեծ բեռը ընկավ գյուղացիության վրա։ Նրանք վճարում էին 1/10 մաս հացահատիկներից,  1/10 մաս  բանջարեղենից և մրգերից, 1/10  ընտանի կենդանիններից։
Հասարակ մարդկանց մտահոգում  էին տանում, թե ուր կգնան իրենց հոգիները մահվանից հետո դրախտ կամ դժոխք։ Մարդիկ հավատում էին, որ քահանաների աղոթքները օգնում են փրկել իրենց հոգին։
841 Կառլի մահից հետո, կայսերությունը երկար գոյություն չունեցավ։
843  թ-ին Վերդեն քաղաքում Կառլի թոռները ստորագրեցին կայսերությունը իրար մեջ, 3 մասի բաժանելու պայմանագիրը։  Այս հողերի վրա հետագայում հիմնվեցին  Ֆրանսիան Գերմանիան և  Իտալիան։

Եկեք ամփոփենք

Ֆրանկների թագավորության  հիմնադիր ու նրա առաջին թագավորն էր Քլոդվիգը։
Քլոդվիգն ընդունեց քրիստոնեությունը, նրա օրինակին  շատ ֆրանկներ հետևեցին հանուն
բանակի ամրության։ Զինվորներին փոխանցվեց հողը նրանց վրա ապրողի հետ միասին։
Գյուղացիները կորցրեցին իրենց ազատությունը։
Կառլոս Մեծի օրոք ֆրանկներ զգալիորեն ընդլայնել են իրենց տարածքները։ Ստեղծվել  է ֆրանկների կայսրությանը։
Կառլոս Մեծը նպաստեց եկեղեցու նշանակության կարևորմանը։ Կառլի մահից հետո մեծ ֆրանկների կայսրությունը բաժանվեց  երեք մասի, որոնց վրա հետագայում առաջացան Ֆրանսիան, Գերմանիան և Իտալիան։


Posted December 8, 2022 by historicalblog in category Թարգմանություններ, Տեսանյութեր

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*