November 13

The Television (TV)-Հեռուստատեսությունը

20-րդ դարի սկզբին մարդիկ արդեն կարող էին ֆիլմ դիտել։ Նաև հայտնագործվել էր ռադիոն։ Բայց հեռուստատեսությունը դեռ չկար։ Մի քանի գյուտարարներ փորձել են սարք ստեղծել, որով կարող են շարժվող պատկերներ ուղարկել երկար հեռավորությունների վրա:

Դա հաջողվել է շոտլանդացի գյուտարար Ջոն Բերդին։ Նա հորինել է սարք, որով կարող էր ուղարկել պատկերներ, ինչպես նաև կառուցեց ընդունիչ, որով կարող էր տեսնել այդ պատկերները։ Սկզբում ոչ ոք չէր հավատում Բեյրդի գյուտին։ Նրանք կարծում էին, որ նա տարօրինակ մարդ է։ Նա շատ տարօրինակ գյուտեր ուներ իր անունով, օրինակ՝ փչովի կոշիկներ՝ ներբանների մեջ փուչիկներով, գուլպաներ, որոնք պահում էին ձեր ոտքերը չոր և ածելիներ, որոնք չէին կարող ժանգոտել, քանի որ դրանք ապակուց էին: Բայց, բարեբախտաբար, հեռուստացույցը լավ գյուտ ստացվեց։ Մեր օրերում գրեթե յուրաքանչյուր տանը կա մեկը:

💡DID YOU KNOW THAT💡
Բեյրդն իր առաջին հեռուստացույցը սարքեց կենցաղային իրերից, ինչպիսիք են գլխարկի տուփը, հեծանիվի լույսը և ասեղները: Այնուամենայնիվ, գյուտն անվնաս չէր. այն կառուցելիս նա հոսանքահարվեց և հեռուստացույցի մի քանի հատված պայթեց։

Translated from ~ My Fold-out Atlas of INVENTIONS🕯️

Թարգմանեց Լարիսա Սահակյանը:

Ղեկավար՝ Մարինե Ամիրջանյան


Posted November 13, 2022 by historicalblog in category Թարգմանություններ

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*