December 17

Երևանյան կամուրջ.Կիևյան կամուրջ

Հրազդանի մեծ կամուրջ ժողովրդական լեզվում՝ Կիևյան կամուրջ

 

 

Հ.Գ.Կամուրջները այրել.անցյալին չվերադառնալ, մի բանից վճռականապես հրաժարվել:
Բոլոր հնարավորությունները վերացնել՝ բացառել, հաշտության՝ համագործակցության ևն ոչ մի տեղ չթողնել:

Ըստ պատմական աղբյուրների Երևանի Հրազդան գետի վրա երեք կամուրջ է եղել. Քանաքեռի և Կարմիր բերդի տարածքում, Ձորագյուղում, և Կարմիր կամ Խոճա փլավի կամուրջը, որ մինչ օրս կանգուն է որպես հուշարձան։ Երևանի տարածքով հոսում է երկու գետ Հրազդանը (Զանգուն) և Գետառը, որոնց վրա ձգվում են քաղաքային նշանակության կամուրջները։

 

ղցս - Կիևյան կամրջի ողբերգական պատմությունը...
կամիրջի շինարարությունը 1952 թ

Երևան քաղաքով անցնող Հրազդան գետի աջափնյա մասում տեղաբաշխված բնակելի շրջանները քաղաքի մյուս հատվածին միացնելու նպատակով 1949թ. նախաձեռնվեց գետի կիրճը ծածկող կամրջի նախագծումն ու շինարարությունը:

Կամարի բետոնալցման աշխատանքների նախատեսված տեխնոլոգիան չպահպանելու և ավելորդ շտապողականության հետևանքով 1950թ.վարհոսանքյա կամարը փլուզվել է։ Կամրջի վրա բետոնապատման աշխատանքներ էին իրականացվում, երբ կամրջակամարն անսպասելի փլուզվում է։ Զոհերի թիվը հասնում է 47-ի, այդ թվում` 22 բանվոր և 25 կալանավոր, շատ-շատերը ստանում են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Կամարի փլուզումից հետո շինարարության գլխավոր ճարտարագետ է նշանակվել անվանի կամրջաշինարար Սիմոն Հովնանյանը, որի ղեկավարությամբ էլ 1956թ. կամրջի շինարարությունն ավարտվել է և հանձնվել շահագործման

unnamed 1 1 - Կիևյան կամրջի ողբերգական պատմությունը...
Կամրջի շինրարությունը 1952 թ

Կառույցը նախագծվել է ավտոմոբիլային և քաղաքային հասարակական տրանսպորտի համար։ Երկարությունը 309մ, լայնությունը՝ 26մ։ 2005թ-ին իրականացվել են կամրջի ամրացման, վերականգնման և վերանորոգման աշխատանքներ:

Երթևեկելի մասի լայնությունը 20,4մ է` 3,0մ լայնությամբ երկկողմանի մայթերով։ Ամբողջ երկարությունը 305,4մ է։ Թուջե բազրիքները քանդակազարդ են։ Մոտակա տեսարժան ու հանգստի վայերեր՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, Թումանյանի այգի:

Աղբյուրները՝

Կիևյան կամրջի պատմությունը
Հրազդանի Մեծ կամուրջ


Posted December 17, 2021 by historicalblog in category «Այլընտրանքային պատմություն», Տեսանյութեր

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*