Երևանյան կամուրջ.Կիևյան կամուրջ
Հրազդանի մեծ կամուրջ ժողովրդական լեզվում՝ Կիևյան կամուրջ
Հ.Գ.Կամուրջները այրել.անցյալին չվերադառնալ, մի բանից վճռականապես հրաժարվել:
Բոլոր հնարավորությունները վերացնել՝ բացառել, հաշտության՝ համագործակցության ևն ոչ մի տեղ չթողնել:
Ըստ պատմական աղբյուրների Երևանի Հրազդան գետի վրա երեք կամուրջ է եղել. Քանաքեռի և Կարմիր բերդի տարածքում, Ձորագյուղում, և Կարմիր կամ Խոճա փլավի կամուրջը, որ մինչ օրս կանգուն է որպես հուշարձան։ Երևանի տարածքով հոսում է երկու գետ Հրազդանը (Զանգուն) և Գետառը, որոնց վրա ձգվում են քաղաքային նշանակության կամուրջները։

Երևան քաղաքով անցնող Հրազդան գետի աջափնյա մասում տեղաբաշխված բնակելի շրջանները քաղաքի մյուս հատվածին միացնելու նպատակով 1949թ. նախաձեռնվեց գետի կիրճը ծածկող կամրջի նախագծումն ու շինարարությունը:
Կամարի բետոնալցման աշխատանքների նախատեսված տեխնոլոգիան չպահպանելու և ավելորդ շտապողականության հետևանքով 1950թ.վարհոսանքյա կամարը փլուզվել է։ Կամրջի վրա բետոնապատման աշխատանքներ էին իրականացվում, երբ կամրջակամարն անսպասելի փլուզվում է։ Զոհերի թիվը հասնում է 47-ի, այդ թվում` 22 բանվոր և 25 կալանավոր, շատ-շատերը ստանում են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Կամարի փլուզումից հետո շինարարության գլխավոր ճարտարագետ է նշանակվել անվանի կամրջաշինարար Սիմոն Հովնանյանը, որի ղեկավարությամբ էլ 1956թ. կամրջի շինարարությունն ավարտվել է և հանձնվել շահագործման

Կառույցը նախագծվել է ավտոմոբիլային և քաղաքային հասարակական տրանսպորտի համար։ Երկարությունը 309մ, լայնությունը՝ 26մ։ 2005թ-ին իրականացվել են կամրջի ամրացման, վերականգնման և վերանորոգման աշխատանքներ:
Երթևեկելի մասի լայնությունը 20,4մ է` 3,0մ լայնությամբ երկկողմանի մայթերով։ Ամբողջ երկարությունը 305,4մ է։ Թուջե բազրիքները քանդակազարդ են։ Մոտակա տեսարժան ու հանգստի վայերեր՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, Թումանյանի այգի: