November 29

Պիպինգ Թոմը

Լեդի Գոդիվա

«Պիպինգ Թոմ» նշանակում է «լրտես», այսինքն՝ մարդ, ով թաքուն սողոսկում է բանալու անցքը և գաղտնի ձևով լրտեսում է այն, ինչ նա չպետք է տեսնի։ Ընդհանուր առմամբ տհաճ կերպար է։ Պիպինգ Թոմը ապրում էր Անգլիայում։ Եթե մեզ հաջողվի ճիշտ հասկանալ այդ անվան առեղծվածը, ապա մենք որոշ բաներ արդեն գիտենք Մերսիի Լեոֆրիկայի կնոջ մասին՝ Լեդի Գոդգիֆուի։ Այդ հզոր տիրակալը, հազար տարի առաջ, կառավարում էր անգլիական գավառներից մեկը։ Գոդգիֆու անունը նշանակում է «Աստծո պարգև», բայց կոմսուհին նախընտրեց նրան անվանել Գոդիվա։

 

Ինչքան Լեոֆրիկը դաժան, անսիրտ ու լկտի էր՝ այդքան էլ նրա սիրելի, երիտասարդ կինը բարեպաշտ

, բարի էր և սիրում էր փոքրիկ, բայց տաղանդավոր Մերսիի ժողովրդին։ Շրջանի կենտրոնը՝ Քովենթրի քաղաքն էր։ Նրա բնակիչներն ունեցել են ավելի ծանր կացություն, քան մնացած մերսիանները, քանի որ Լեոֆրիկին միշտ փող էր անհրաժեշտ.մեկ հարևանի հետ էր պատերազմում, մեկ շների ոհմակի, մեկ էլ նոր շղթայական փոստի համար: Հասկանալի էր, որ զույգերը իրար հետ համաձայն չէին։ Գոդիվան հաճախ վիճում էր կոմսի հետ, իր գարշելի բնավորության պատճառով և աղաչում էր նրան մարդկանց ավելի լավ վերաբերվել: Լեոֆրիկը ի պատասխան միայն ծիծաղում էր։ Գեղեցկուհի կոմսուհին ծնկի էր իջել դաժան ամուսնու առաջ և բղավում էր.

—Մարդիկ մահանում են սովից։ Նրանք չեն կարողանում կով գնել։ Երեխաները չունեն ձմեռային տաք կոշիկներ և չեն կարողանում գնալ դպրոց։

—Ինձ գրագետ կրթված ծառայողներ պետք չեն,—պատասխանեց Լեոֆրիկը,— Թե չէ գիրք կարդալուց հետո կսկսեն բոյկոտել։ Ես ինքս ոչինչ չեմ սովորել, նույնիսկ մի աղոթք չգիտեմ, իսկ ինչ խելոքն եմ։

— Ա՜հ, ի՞նչ անեմ, որ դուք՝ իմ ամուսին չեղարկեք նոր հարկատեսակը։ Ես ամեն ինչի պատրաստ եմ։

—Ամեն ինչի՞,—ծիծաղեց ծիծաղից թուլացած Լեոֆրիկը, ով մտածում էր, թե ինչպես դաս տա կնոջը, ով անվերջ հոգում էր աղքատների մասին։—Կարո՞ղ ես մերկ դուրս գալ։

—Դու խենթ ե՞ս։—բացականչեց Գոդիվան։
Նրա այտերը կարմրեցին։ Գոդիվան բարձրացրեց ձեռքը, որ փակի դեմքը Լեոֆրիկի հայացքից։ Լեոֆրկիը չպետք է տեսներ ամոթի արցունքները։

—Ի՞նչ խնդիր։ Եթե համաձայնես ձիով ամբողջ քաղաքում մերկ շրջել՝ ես կչեղարկեմ բոլոր հարկերը։

—Պատիվս և քրիստոնեական հավատքս ինձ չեն թույլ տա դա անել: Խնայիր ինձ, ամբարիշտ։

— Ես չեմ էլ զղջում,—ծիծաղեց Լեոֆրիկը,—Կամ մերկ, կամ էլ թող բոլորը սովից ու անգրագիտությունից մեռնեն։

Եվ այդ ժամանակ հպարտ Գոդիվան պատասխանեց․

— Ես պատրաստ եմ։

—Ի՞նչ,—կոմսը չէր հավատում իր ականջներին,—չի կարող պատահել։

—Ե՞րբ գնամ։

—Վաղն առավոտյան։— ասաց համառ Լեոֆրիկը, ով ինքն էլ ուրախ չէր, որ նման կատակ էր սկսել։—Ութին քո սպիտակ
ձին կթամբվի։ Եվ հանկարծ փորձվիր հրաժարվել:

— Վաղն առավոտյան,—կրկնեց Գոդիվան և գնաց  իր սենյակ։

Գոդիվան իր ընկերուհիներին և աղախիններին պատմել էր, իր և ամուսնու վեճի մասին։ Նրանք չնայած ուշ ժամին, շտապեցին քաղաք և արդեն մի ժամ հետո, ամբողջ Քովենթրին գիտեր վաղվա իրադարձության մասին։

Քաղաքի գրեթե բոլոր բնակիչներն աղոթում էին, որ Գոդիվան չհանձնվի և զոհաբերի իր խոսքն ու պատիվը՝ հանուն քաղաքաբնակներին փրկելու հարկերից։

Իհարկե կային մարդիկ, ովքեր ծիծաղեցին և ասացին․
—Ինչ կարող ես սովորել հարուստներից։ Այդ կոմսուհին միայն ցանկություն ունի իրեն մեզ ցուցադրել իր ամբողջ փառքով։

Եվ ահա Թոմ անունով մի մարդ, ով ոչ մեկին ոչինչ չասաց, այլ դողաց անհամբերությունից։
Բանն այն էր, որ նա արդեն տեսել էր, թե կոմսուհին ինչպես էր իր ձիու վրա նստած գնում կամ նույնիսկ քայլում օգնելով աղքատներին։ Ահա Թոմը երազում էր գոնե մեկ աչքով նայել նրա ծնկին կամ արմունկին։ Նա ուրախ էր, որ կոմսուհուն կտեսներ ամբողջությամբ։

Պարզվեց, որ ամեն ինչ այնքան էլ պարզ չէր։

Երբ Քովենթրիի վրա մութն ընկավ, քաղաքի երեցները գնացել էին փողոցներով։ Նրանք թակում էին բոլոր դռները և զգուշացնում բնակիչներին, որ ժամը ութին, երբ Գոդիվան շրջի քաղաքով, ոչ մի բնակիչ, երեխա կամ ծերունի չպետք է նայի դեպի փողոց։ Ոչ մի տղամարդ
չպետք է կոմսուհուն մերկ տեսներ։ Բոլորը համաձայնել էին այդ առաջարկի հետ։
Միայն Թոմը սկսեց մի փոքրիկ անցք բացել դռան վրա, որպեսզի այդտեղից նայի: Առավոտյան սպիտակ ձիուն դուրս բերեցին ամրոցի բակ։ Հետո շղարշով փաթաթվա,ծ ընկերուհիներով ու աղախիններով շրջապատված Լեդի Գոդիվան իջավ բակ։

Լեոֆրիկը կանգնած էր պատկերասրահում և բղավում էր կնոջը.
—Լավ, ես ընդհամենը կատակում էի։ Վերադարձի՛ր ննջասենյակ։

—Հարկերը կչեղարկե՞ս,—ներքևից հարցրեց կոմսուհին։
—Հարկերը չե՛մ չեղարկի,—պատասխանեց կոմսը։

Հետո կոմսուհին նստեց ձիու վրա և գնաց դեպի ամրոցի դարպասները։
Դարպասները բացվեցին։ Շեփորահարները շուրթերին էին մոտեցրել շեփորները։ Լեդի Գոդիվան շեփորի ձայնի տակ շպրտեց ծածկոցը և միայն թեթևակի ծածկված երկար ոսկեգույն մազերով, նա քշեց դեպի քաղաք: Քաղաքը թվում էրլքված։ Բոլոր փեղկերը փակ էին, շուկան դատարկ էր, արհեստանոցներն ու խանութները փակ էին։
—Որքա՜ն երախտապարտ եմ ձեզ, իմ սիրելի հպատակներ,—շշնջաց տիկին Գոդիվան։
Նա դանդաղ շրջանցեց փողոցները, իսկ հետևից նրան ուղեկցում էին իր ընկերուհիները և աղախինները, իսկ ավելի հեռու՝ դաժան Լեոֆրիկը։ Եվ հանկարծ, երբ ճանապարհն արդեն ավարտվում էր, կողպված դռնից զրնգուն ճիչ լսվեց։ Գոդիվան սարսռաց, բայց ձին չկանգնեցրեց։ Նա ապահով վերադարձավ ամրոց, որտեղ նրան արդեն սպասում էին բացված վերմակով։ Գոդիվան մտավ իր սենյակը։ Նա ցրտից ոչ այնքան դողում էր, որքան ամոթից։ Աղախինները վազեցին սենյակ նրա հետևից և սկսեցին կրակ վառել բուխարիում, որպեսզի Լեդի Գոդիվան նման ճանապարհորդությունից հետո չմրսեր։ Այդ ժամանակ ներս մտավ պարոն Լեոֆրիկը։ Նա ընկճված էր։

—Նախ,—ասաց նա,—դու անազնիվ վարվեցիր, ինչու՞ էիր բոլորին զգուշացրել, որ դուրս չգան տներից և չնայեն քեզ։

—Ես ոչ մեկի ոչինչ չեմ հրամայել։ Բայց Քովենթրիում ապրում են հրաշալի մարդիկ, ովքեր սիրում են ինձ, իմ բարության համար և հասկանում են, թե ինչ դժվա էր ինձ մերկ անցնել ամբողջ քաղաքով։

—Ներիր ինձ, սիրելիս,—ասաց ամոթխած Լեոֆրիկը,—ես քեզ և իմ հպատակներին թերագնահատում էի։ Վաղվանից ես կչեղարկեմ բոլոր հարկերը։ Քովենթրիի բնակիչները դրան արժանի են։

—Շնորհակալ եմ, սիրելիս, ես գիտեի, որ հոգու խորքում դու այնքան վատը չես, որքան թվում էր արտաքինից,— ասաց Գոդիվան ու նետվեց ամուսնու վզին։

Նրանք սկսեցին համբուրվել, իսկ Գոդիվայի բոլոր աղախիններն ու ընկերուհիները ոտքի ծայրերի վրա դուրս եկան սենյակից: Մինչդեռ քաղաքում մարդիկ, ովքեր դրսից լսել էին ճիչը, սկսեցին թակել այդ տունը։ Դուռն անմիջապես չբացվեց։ Դռան հետևը կանգնած էր Թոմը, ով ափերը սեղմել էր աչքերին։ Պարզվեց, որ կուրացել էր։ Բոլորը հասկացան, որ Գոդիվայի սխրանքն աննկատ չմնաց դրախտում, որտեղ նրանք ձեռնարկեցին բոլոր միջոցները, որպեսզի ոչ ոք չտեսնի մերկ կոմսուհուն։

Հաջորդ օրը հայտարարվեց Լեոֆրիկի հրամանագիրը՝ հարկերը վերացնելու մասին։
Իսկ դրանից հետո Գոդիվան ընկերացավ ամուսնու հետ, նրանք իրար հետ հարգանքով էին վերաբերվում: Նրանք երջանիկ ապրեցին և հինգ երեխա ունեցան։ Նրանք բոլորն էլ նման էին Գոդիվային: Թոմը ստիպված էր հեռանալ քաղաքից։
Գոդիվայի պատմությունը Անգլիայում պատմում են հազար տարի։ Նույնիսկ փոքրիկ երեխաները ամեն ինչ գիտեն այս հրաշալի կոմսուհու մասին: Իմանալով դժբախտ Թոմի մասին՝ ով լրտեսել էր, և որքան վատ էր դա նրա համար ավարտվել։
Այստեղից էլ դուրս է եկել «Պիպինգ Թոմ» արտահայտությունը։

ԱՂԲՅՈՒՐԸ`
Թարգմանությունը կատարեց Մանե Հովսեփյանը, 7-րդ դասարան:


Posted November 29, 2021 by historicalblog in category Թարգմանություններ

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*