November 29

Հանճարեղության առեղծվածը

01067947 - Մոնա Լիզայի 5 առեղծվածային վարկածները

Հանճարեղությունը՝ մարդու ստեղծագործական օժտվածության, ընդունակությունների զարգացման բարձրագույն աստիճանն է։ Հանճարին բնորոշ են բացառիկ նորարարությունն ու ինքնատիպությունը, հասարակության զարգացման համար նրա ստացած արդյունքների պատմական հատուկ նշանակությունը։ Հանճարի միտքը մակածական է, համադրական և ինտուիտիվ, նրա ստեղծագործական գործընթացները աչքի են ընկնում մեծ ինտեսիվությամբ, մտքի փայլատակումներով և դրանց շնորհիվ ստացած մտահղացումների ու վարկածների առատությամբ։

Այս բոլոր հատկանիշներն ունի Լեոնարդո դա Վինչին։

Լեոնարդո դա Վինչին իսկական հանճար է, ով եղել է նկարիչ, ճարտարագետ, աստղագետ, փիլիսոփա, անատոմ, մաթեմատիկոս, քանդակագործ, խորագետ, ճարտարապետ, քաղինժեներ, դիվանագետ, գյուտարար, կոմպոզիտոր,
բանաստեղծ, երաժիշտ, ֆիզիկոս, ֆիզիոլոգ, բուսաբան, քիմիկոս, կենդանաբան, ծաղրանկարիչ, գիտնական, գծագրող և դիզայներ։

Միայն իրական հանճարը կկարողանար տիրապետել այս բոլոր մասնագիտություններին։

Լեոնարդոյին բազմիցս կոչել են հնէաբանության, ճարտարագիտության և ճարտարապետության հայր, և նա համարվում է բոլոր ժամանակների մեծագույն նկարիչներից մեկը։ Երբեմն նրան են վերագրում օդապարիկի, ուղղաթիռի և տանկի գյուտերը, և նա առաջինն է բնորոշել Վերածննդի մարդասիրական իդեալը։ Բազմաթիվ պատմաբաններ և գիտնականներ Լեոնարդոյին համարում են «Բազմակողմանի հանճար» կամ «Վերածննդի ժամանակաշրջանի մարդ», «անսպառ հետաքրքրասիրության» և «եռանդուն ստեղծագործական երևակայության» տեր անհատ, և նա համարվում է երբևէ ապրած ամենատաղանդավոր անհատներից մեկը։ Լեոնարդոն թաքցրել է բազմաթիվ կոդեր և առեղծվածներ, որոնցից շատերըը մինչև հիմա էլ անհայտ են։

Մոնա Լիզայի առեղծվածները

Լեոնարդո դա Վինչին սիրում էր իր գործերում գաղտնիքներ թողնել: Եվ նման օժանդակությամբ ստեղծված բանական էակը ստեղծեց առաջին թռչող սարքը, մարդուն համարեց տիեզերքի կենտրոն, յուրահատկությամբ ստեղծեց Մոնա Լիզան, որի առեղծվածային բնույթով հետաքրքրվում են բոլորը, սակայն կտավը մինչ այսօր մնում է չբացահայտված:

Մոնա Լիզան Լիզա դե Ջոկոնդայի անունն է: Նա Գորարդինիի ընտանիքի անդամ է և հարուստ մետաքսի վաճառական: Ֆրանցեսկո դե Ջոկոնդայի կինն է: Նկարը պատվիրված է եղել իրենց նոր բնակարանի և երրորդ որդու՝ Անդրեայի ծննդյան կապակցությամբ:

Ասում են, որ Լեոնարդո դա Վինչիի “Մոնա Լիզա” կտավի մեջ՝ կնոջ աչքերում թաքցված են Լեոնարդոյի որոշ կոդեր։ Բացի դրանից կա մեկ այլ փաստ, որ Մոնա Լիզայի ճակատին կան հայերեն կոդեր։

Լիլիան Շվարցն իր հետազոտություններում առաջարկում էր, որ «Մոնա Լիզան» ինքնադիմանկար է: Այս տեսությունն ավելի մեծ տարածում գտավ, երբ մի գծանկարիչ 1980-ականներին համեմատեց դա Վինչիի «Տուրինյան ինքնադիմանկարն» ու «Մոնա Լիզայի» պատկերը, և հայտարարեց, որ նրանց աչքերի միջև հեռավորությունը, ճակատը, գլխի ձևը նույնն են:

01067947 - Մոնա Լիզայի 5 առեղծվածային վարկածները

Մոնա Լիզայի ժպիտը նույնպես մնում է գաղտնի: Ամերիկացի և հոլանդացի գիտնականների համատեղ աշխատանքի շնորհիվ նրանց կողմից մշակված մի ծրագրով վերլուծության է ենթարկվել Մոնա Լիզայի ժպիտը:
Ըստ արդյունքների
83%-ով «Մոնա Լիզան» երջանիկ է եղել,
9%-ով տհաճություն է զգում,
6% վախեցած է,
2%-ով բարկացած է:

Մոնա Լիզայի նկարը Լեոնարդոն բավականին երկար ժամանակ է նկարել և չի հասցրել այն ավարտին հասցնել։

Լեոնարդոն չէր ստորագրել իր ստեղծագործությունները, բայց դրանց վրա առկա էին հատուկ նշաններ։ Օրինակ՝ եթե ուշադիր ուսումնասիրենք նրա կտավները, ապա կարելի է գտնել խորհրդանշական թռչնակի, որը փորձում է թռչել։

Իրականում կան բազմաթիվ վարկածներ, փաստեր, որոնց մի մասը ճիշտ է, իսկ մյուս մասը ուղակի կարծիքներ։ Գիտնականները մինչ օրս կատարում են հետազուտություններ և փորձում գտնել Լեոնարդոյի գաղտնիքները։

Իմանալով, որ Լեոնարդոն տիրապետել է տարբեր գիտությունների, գծագրել է և ստեղծել թռչող սարքեր, նկարել է մի նկար, որով մինչև հիմա հիանում է յուրաքանչյուրը և այդ ամենով հանդերց շատ առեղծվածներ դեռևս անհայտ են՝ հասկացա, որ պետք է գրեմ հենց նրա մասին։ Շատ անգամներ եմ հետազոտություններ կատարել Լեոնարդոյի մասին, սակայն ամեն անգամ տարբեր նոր բաներ եմ սովորում իմ հետազոտություններից և չեմ հոգնում կարդալ և ուսումնասիրել դա Վինչի․․․

Նյութի աղբյուրները՝ 1234

Ուսումնասիրությունը կատարեց Մանե Հովսեփյանը, 7-րդ դասարան:


Posted November 29, 2021 by historicalblog in category «Այլընտրանքային պատմություն»

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*