November 29

Վիրուսների պատմությունից

Նկարը՝ Մուրադյան Դավթի, Համաճարակ                                                                               Նկարը՝ Մուրադյան Դավթի, Համաճարակ

Վիրուսների պատմությունից

Վիրուսը հիվանդություն հարուցող մանրէների ներթափանցումն է մարմնի մեջ։ Համաճարակը միատեսակ վարակիչ հիվանդությունների իրար հաջորդող պրոցես է, որն արտահայտվում է որևէ կոլեկտիվում, բնակավայրում, շրջանում կամ երկրում դրանց նշանակալի տարածմամբ։ Համաճարակի բռնկմանը նպաստող նախադրյալներն են սանիտարական կանոնների խախտումը, վարակի աղբյուրների, փոխանցողների և բնակչության ընկալունության առկայությունը, առողջապահական օրգանների անբավարար կանխարգելիչ աշխատանքը և այլն։

Պատմել մարդկային պատմության ընթացքում ամենադաժան վիրուսների, համաճարակներից մեկի պատմությունը, նրա ծագումը, ընկալումը տվյալ դարաշրջանում, կանխարգելումը:
Խոլերան, որպես սուր աղիքային ինֆեկցիոն հիվանդություն, հայտնի է եղել դեռևս շատ վաղուց։ Այս վարակի մասին հիշատակել են դեռևս հույն բժիշկ, փիլիսոփա Հիպոկրատը և հռոմեական կայսր Ցելսուսը։ Հիվանդության ժամանակ մարդու մարմինն արագ ջրազրկվում է, և մարդը կարող է շուտ մահանալ։ Սակայն մինչև 19-րդ դարը այն շատ ագրեսիվ բնույթ չի կրել։ 1816 թվականին ներկայիս Բանգլադեշի տարածքում սկսվեց խոլերայի առաջին համաճարակը։ Զոհվեցին հազարավոր բրիտանացի զինվորներ, միլիոնավոր հնդիկներ և Ճավա կղզու վրա հազարավոր մարդիկ։ 19-րդ դարի կեսերին համաճարակը հասավ Ռուսաստան։ Այնուհետև այն տարածվեց Գերմանիայում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում։ Ամեն երկրում մահացավ ավելի քան 60 000 մարդ։ Այնուհետև համաճարակը տարածվեց Ամերիկայում և Կանադայում, որտեղ մահացավ ավելի քան 250 000 մարդ։ Համաճարակն անընդհատ տարածվում էր մինչև 1962 թվականը։ Մինչև հիմա գրանցվում են հիվանդության առանձին դեպքեր կան առանձին օջախային բռնկումներ։ Խոլերիայի առաջին բուժօգնությունը պայքարն է ջրազրկման դեմ, հիգիենայի հետևումը և հակաբիոտիկները։

Ներկայիս էտապում , որպես 2020 2021թթ կորոնավիրուսի ականատես պատմիր այս երևույթի մասին, պատրաստիր ռադիոնյութ, կամ տեսաֆիլմ ՝ ներառելով ընտանիքի անդամներին:
Երբ իմացանք Կովիդ 19-ի մասին, ծնողներս սկզբնական շրջանում հանգիստ էին, ասում էին, որ 21-րդ դարում հնարավոր չէ, որ այդ վիրուսը երկար կյանք ունենա։ Հետո հասկացանք, որ հնարավոր է, քանի որ, ինչպես ասում են, այս վիրուսը մարդու կողմից ստեղծված է։ Կորոնավիրուսը պատկանում է այն վիրուսների խմբին, որոնք առաջացնում են տարատեսակ հիվանդություններ՝ սկսած սովորական հարբուխից, մինչև՝ ավելի ծանր հիվանդություններ։ 2019 թ. դեկտեմբերի 31-ին Չինաստանում գրանցվեց նոր տեսակի կորոնավիրուսային վարակ, որը կարճ ժամանակահատվածում տարածվեց ողջ աշխարհով մեկ՝ ազդելով բոլորիս կյանքի վրա: Կորոնավիրուսները կենդանական ծագում ունեն, այսինքն՝ փոխանցվում են կենդանիների և մարդկանց միջև:
Կոնորավիրուսի հիմնական ախտանշաններն են՝ ջերմությունը, հոգնածությունը, չոր հազը: Վարակման տարածումը կանխելու համար հիմնական հորդորները ներառում են ձեռքերի կանոնավոր լվացում օճառով և ջրով կամ մաքրում սպիրտային հիմքով քսուքով, հազալիս և փռշտալիս բերանի և քթի ծածկում։ Հարկավոր է խուսափել սերտ շփումից այն մարդկանց հետ, ում մոտ առկա են շնչառական հիվանդության ախտանիշներ, ինչպիսիք են հազը և փռշտոցը:

  • Փորձիր կազմել դիագրամ .որ դարաշրջանում, որ համաճարակն էր առավել տարածված:
  • Այս ամենը ուսումնասիրելուց հետո գրել «Վիրուսն ապագայում» ստեղծագործական աշխատանք, ձեր իմացած ծրագրերով պատկերել մի դրվագ.իրենց հագուստները, միջավայրը։
    Ես դժվարանում եմ խոսել ապագայում վիրուսի մասին, քանի որ ինչպես արդեն ուսումնասիրեցի, բոլոր դարաշրջաններում եղել են և կլինեն վիրուսներ, որոնք բազմաթիվ մարդկանց կյանքեր են խլել։ Բայց մի բան պարզ է, վիրուսների դեմ լավագույն պայքարը հիգիենայի պահպանումն է, իմունիտետի բարձրացումը և բժիշկների հսկողությունը։ Կուզեի ասել, որ ապագայում ավելի հեշտ կլինի վիրուսների կանխարգելումը, բայց վստահ չեմ, նույնիսկ եթե գիտությունը շատ զարգանա, վիրուսները հայտնաբերելու և ուսումնասիրելու համար միշտ ժամանակ կպահանջվի։ Ասում են, որ շատ վիրուսներ մարդածին են, հետևաբար որքան զարգանա գիտությունը, այնքան ավելի վատ և ժամանակակից վիրուսներ կստեղծվեն։ Եվ ինչպես գիտենք, վիրուսներն անընդհատ մուտացիայի են ենթարկվում, դրա համար վիրուսներից ամբողջապես պաշտպանվելն անհնար կլինի։
Նկարը՝ Մուրադյան Դավթի, Համաճարակ
  • Գտիր, ներկայացրու վիրուսների, համաճարակների մասին ֆիլմեր/«Մեկ ֆիլմի պատմություն»/, գրական ստեղծագործություն:
    Ժանտախտը վեպի իրադարձությունները տեղի են ունենում Ալժիրի Օրան քաղաքում, որտեղ անսպասելիորեն տարածվում է ժանտախտը։ Քաղաքի փողոցներում հայտնվում են սատկած առնետներ: Բոլորին պետք է օգներ բժիշկ Ռիեն։ Նա ինքնազոհաբար աշխատում է, որ օգնի հիվանդներին։ Սակայն հիվանդների թիվն օրեցօր աճում է: Բժիշկ Ռիեն Փարիզից շիճուկ է պատվիրում, որը մի փոքր օգնում է հիվանդներին, սակայն շուտով վերջանում է: Օրանում հայտարարվում է կարանտին: Այն դառնում է փակ քաղաք և իրական քաոս է ստեղծվում քաղաքում: Սակայն կան մարդիկ, ովքեր օգտվում են վիրուսի տարածումից, քանի որ նրանք հարստանալու ճանապարհ են գտնում։ Մարդիկ, որոնք կորցրել են իրենց հարազատներին, այրում են իրենց տները՝ հույս ունենալով այդպես կանգնեցնել համաճարակի ալիքը: Դիակներն այևս չեն թաղում, այլ դուրս են հանում քաղաքից և այրում: Ձմեռվա հետ մահացու ելքերով հիվանդների թիվը սկսում է աստիճանաբար պակասել: Համաճարակը սկսում է նահանջել: Սակայն բժիշկ Ռիեն գիտի, որ ժանտախտի մանրէն երբեք չի մեռնում: Այն կարող է տասնամյակներով քնել, իսկ հետո մի օր արթանանալ, և փողոցները դարձյալ կլցվեն սատկած առնետներով:

Օժանդակող գրականություն/ առաջադրանքները կատարելիս օգտվեք օտարալեզու աղբյուրներից, անպայման նշել աղբյուրը/:

Հետևյալ ստեղծագործությունների սյուժեում վիրուսային վարակներն ունեն կարևոր նշանակություն.

  • Կոձի Սուձուկի, «Զանգ»
  • Ալբեր Քամյու,  «Ժանտախտը»
  • Կիր Բուլիչյով, «Մանուշակագույն գունդ»
  • Սթիվեն Քինգ, «Դիմակայություն»
  • Մայքլ Քրայտոն, «Շտամ «Անդրոմեդա»»
  • Ռիչարդ Մեթիսոն, «Ես լեգենդ եմ»

Աղբյուրներ՝

Համաճարակ

Страшные эпидемии, укрощенные человеком

ПАНДЕМИИ В ИСТОРИИ ЧЕЛОВЕЧЕСТВА

Կամյու | Ժանտախտը |

Վարակի ու համաճարակի մասին գրքեր

Ուսումնասիրությունը կատարեց Դավիթ Մուրադյանը, 6-րդ դասարան:


Posted November 29, 2021 by historicalblog in category «Այլընտրանքային պատմություն»

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*