October 30

Հիպերբորեա

Կոլայի թերակղզում ժամանակին կար մի խորհրդավոր երկիր ՝ Հիպերբորեա: Այստեղից է ծագում եվրոպական քաղաքակրթությունը: Այս զարմանալի երկրի մասին առկա է հնագույն ժողովուրդների Հունաստանի, Հնդկաստանի, Պարսկաստանի եւ շատ ուրիշների թողած արձանագրություններում։

Հիպերբորեացիներ նշանակում է նրանք, ովքեր ապրում են Բորեասի (Հյուսիսային քամի) հետևում , կամ պարզապես նրանք, ովքեր ապրում են Հյուսիսում: Մի քանի հազար տարի առաջ Եվրասիայի հյուսիսում կլիման բոլորովին այլ էր: Առասպելներում այս վայրերը կոչվում էին «օրհնված կղզի» կամ «երկրային դրախտ»:

Վերջին տարիներին բազմաթիվ գիտականներ, հնագիտական ​​արշավախմբերով այցելել են Հիպերբորեա: Այնտեղ հայտնաբերվել են հին քաղաքակրթության հետքեր: Դրանք հսկայական չափերի քարե ավերակներ են: Երկրաչափական կանոնավոր ձևի հսկա սալեր և ուղիղ տաշած քարեր: Քարը ուղիղ տաշած էր և դրած երեք քարերի վրա, ասում են դրանք Հիպերբորեայի երեք ոտնանի աթոռներն են։ Նաև քարը՝ կողմնացույցի նման, իր կողմերով ցույց էր տալիս լույսի կողմերը։ Նաև հայտնաբերվել են սովորական քարերի տակ իդեալական կլոր քվարցի քարեր։ Հայտնաբերվել է քարից գահ, որը գիտնականների ասածով ամրոց էր աստվածների համար, որը նաև օգտագործվում էր կարևոր ծիսակատարությունների համար։

Հիպերբորեացիները տաճարներ չէին շինում, իսկ խոնարհվում էին բաց երկնքի տակ։ Նաև հայտնաբերել են քարե բարձրունքի վրա մարդու երես։ Դա նման էր պատերազմի աստված Արեսի և Օդինի։ Գիտնականները ասում են, որ այդ հարթաքանդակի մի մասը պատրաստել է բնությունը, իսկ մարդիկ նմանացրել մարդու երեսի տեսքի։ Գիտնականները ասում են, որ այդ քանդակը հաղթանակի պատվին էր, բայց ըստ պատմության Հիպերբորեացիները չունեին թշնամի։ Ամենազարմանալի հայտնաբերումներից մեկը դա բուրգանման քարերն են, որոնք գիտնականների ասածով ավելի հին են քան եգիպտացիների բուրգերը։

Աշխատանքի հեղինակ՝ Արեգ Հարությունյան, 6-րդ դասարան

Աղբյուրները՝

Что такое Гиперборея?

Гиперборея. Энциклопедия загадок @Телеканал Культура


Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*