October 30

Հին Եգիպտոսի զարդերը. նյութեր և ոսկերչական տեխնիկա

Ոսկերչական արվեստը Հին Եգիպտոսում հասել է բարձր զարգացման, ինչի մասին լավ հայտնի է իր տարածքում կատարված մեծածավալ հնագիտական ​​պեղումների շնորհիվ։ Նպաստել են այս զարգացմանը մի քանի գործոններ։ Նախ՝ Եգիպտոսում կային մի քանի խոշոր ոսկու հանքավայրեր, որոնք դարձնում էին այս նյութը հասանելի, բացի դա էլ, փարավոնների երկրի բնակիչները սրբազան նշանակություն էին տալիս զարդերին։ Հենց այդ պատճառով դրանք կրում էին բացարձակապես բոլորը, անկախ սեռից, տարիքից և սոցիալական դիրքից։Հին եգիպտացի վարպետները տիրապետում էին տարբեր նյութերից զարդեր պատրաստելու բազմաթիվ տեխնիկաների: Ամենից հաճախ Հին Եգիպտոսի զարդերը ստեղծվում էին ոսկու հիման վրա, որոնք չունեին թերություններ։ Հին եգիպտացի վարպետների երևակայությունը արտահայտվում էր զարդերում, ծնում էին իսկական գլուխգործոցներ, նրանցից շատերին դեռ փորձում են նմանակել հայտնի ոսկերչական տները։ Հին եգիպտոսի վարպետները նաև կարողանում էին ոսկու մեջ տարբեր նյութեր խառնել և  ստանալ բաց ոսկեգույնից մինչև կանաչ գույնի երանգներ։ Հին Եգիպտոսի վարպետները ոսկին արժևորում էին առաջին հերթին տեսքի համար, բայց նրանք երկաթը ավելի շատ էին արժևորում, քան ոսկին։ Նրանք օգտագոծում էին երկաթը սանրեր և մազակալներ պատրաստելու համար։ Վարպետները, այս ամենից բացի,  ուրիշ շատ նյութեր և թանկարժեք քարեր էին օգտագործում։Եգիպտացիները դեռ չգիտեին թանկարժեք քարերի մասին, օրինակ՝ սուտակ կամ զմրուխտ, փոխարենը կիրառում էին դեկորատիվ քարեր՝ ամետիստ, նռնաքար, լազուրիտ և այլն։Նաև Եգիպտոսում սիրում էին լեռնային բյուրեղյաքարը։ Հին Եգիպտոսի կանանց և տղամարդկանց մոտ տարածված էին թևնոցները։ Թևնոցները շատ հեշտ էին պատրաստվում բոլոր մետաղներից։ Թևնոցները այդ ժամանակ կրում էին ոտքերին և բազկին։ Կանայք հաճախ կախում էին փոքրիկ զանգակներ թևնոցներից, որոնք մեղեդային  զնգզնգում էին քայլելու ժամանակ, ինչը ստիպում էր կանանց հանգիս և գեղեցիկ քայլել։Հաճախ կանանց և տղամարդկանց թևնոցները զարդարում էին «Գոռի աչք»-ով, որը նրանց պաշտպանում էր չար ոգիներից և դժբախտություններից։ Հաճախ ոսկերչական զարդերին տալիս էին կրոնական նշանակություն, այդ պատճառով տարածված էին թալիսմանները և ամուլետները։

Հին Եգիպտոսում մատանիները կրում էին անկախ սեռից։ Տարբերությունը կարող էր կայանալ միայն նրանում, որ տղամարդ պաշտոնյաները մատանու վրա կարող էին ունենալ իրենց անվան տառերով կնիք։ Նաև նրանց մոտ տարածված էին օղերը։ Դրանց վրա ամրացված էին լինում տարբեր ձևերի կախազարդեր և շղթաներ։Արդյունքում զարդը այնքան ծանր էր ստացվում, որ դեֆորմացնում էր ականջը: Եգիպտացիները սիրում էին վառ և հարուստ գույներ, ուստի ոսկերիչները հաճախ օգտագործում էին այնպիսի մեթոդ, ինչպիսին են ջնարակը և էմալը: Հին Եգիպտոսում սիրելի գույներն էին փիրուզագույնը, կանաչը, սպիտակը և կապույտը: Հավանաբար, նման երանգները բավականին տպավորիչ տեսք ունեին մուգ մաշկի վրա։Հին Եգիպտոսում զարդերը շատ հաճախ տարօրինակ ձևեր էին ունենում: Սրանք կարող են լինել ծաղկային զարդանախշեր, որոնք կրկնում են խաղողի տերևների կորերը, երիցուկի ծաղիկները, եգիպտացորենի ծաղիկները և այլն: Ի դեպ, իսկական ծաղիկները նույնպես հաճախ օգտագործվում էին որպես զարդարանք, թեկուզ կարճատև։ Մետաղներից, ոսկորներից կամ կերամիկայից պատրաստված իրերը կարող են ունենալ կենդանիների տեսք՝ թռչունների, օձերի, գորտերի, ձիերի և այլն։ Շատ հայտնի էին նաև աչքի կամ օձի գլխի ձևով զարդանախշերը։ Բացի այդ, եգիպտացիները գիտեին գրեթե բոլոր տեսակի զարդերը, որոնք օգտագործվում են մինչ օրս: Ամենահայտնի աքսեսուարը վզնոցներն էին։ Դրանք պատրաստվում էին ոսկե թիթեղներից կամ այլ նյութերից։ Հին Եգիպտոսի ավանդական զարդարանքը ուսկխ-ն էր, այսպես կոչված, արևի վզնոցը, որը ամրացված էր կաշվե աստառի վրա և օձիք էր հիշեցնում: Փարավոնի ուսկխ-ը կարող էր կշռել մի քանի կիլոգրամ, և այս իրը հաճախ օգտագործվում էր որպես վարձատրություն: Հարուստների մոտ տարածված էին ոսկյա գոտիներ,իսկ փարավոնը կրում էր ոսկյա դիադեմա, որի վրա օձ էր պատկերված։ Եգիպտոսում սիրում էին լեռնային բյուրեղը։ Աղքատները այն փոխարինում էին թափանցիկ կամ գունավոր ապակիով և մանր հուլունքներով, որոնք շատ թևնոցների և վզնոցների հիմքն էին։ Հասարակ մարդկանց կողմից օգտագործվում էր նաև գույնզգույն նախշերով ծածկված կերամիկան։

Նյութը թարգմանեցին Եվա Սմբատյանը, Մարիա Քյուրքչիյանը,  6-րդ դասարան:

Աղբյուրը՝ Украшения древнего Египта


Posted October 30, 2021 by historicalblog in category Թարգմանություններ

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*