October 30

Լեմուրիա ՝կորած քաղաքակրթություն

Դիտել եմ ֆիլմը, փորձել եմ կրճատ թարգմանել։

1926 տեղի ունեցավ մի իրադարձություն։ Բենգալական զորքի գնդապետ Չորչորդին,  բուդդիստական մենաստաններից  մեկում  տալիս են մի քարտեզ, որտեղ գրված էր մի կորած աշխարհամասի մասին։ Այն գտնվել է Հավայան կղզիների մոտ։ Տեքստում ասվում էր, որ առեղծվածային աշխարհամասը կործանվել է հրաբուխների և երկրաշարժերի պատճառով, դա տեղի է ունեցել  մոտավորապես 12 հազար տարի առաջ։

Հետագայում ֆրանսիացի մի հնագետ փորձում է ուսումնասիրել մայաների կյանքը և  մի տարօրիակ տեքստ է գտնում, ըստ որի մայաների նախնիները եկել են մի աշխարհամասից, որը վերացել է.

«Այս տաճարը կառուցված է հնագույն երկրի Մուի հիշատակի համար»։

Մենք չգիտենք, թե որքան ժամանակ է պետք եղել Ջերյմս Չորչորդին, որպեսզի  վերծանի գրությունը, սակայն, այդ տեքստում պատմվում է Լեմուրիայի մասին.

Լեմուրիայի եղանակը բարենպաստ էր մարդու համար, կանաչ տարածություններով, արմավենիներով և գետերով, որոնց ջրերի մեջ սրբազան լոտոս ծաղիկն էր աճում, սարդոստայնի գործվածքի պես փողոցներ կային։

Ամբողջ աշխարհամասը գույներով և կյանքով էր լեցուն։ Մոտ վաթսուն միլիոն մարդ էր ապրում այնտեղ,  նրանք զարգացած էին, կարողանում էին աստրալ ճամփորդություններ կատարել։ Այս ամենից բացի լեմուրիացիները կարողնաում էին օգտագործել արևի էներգիան։ Բայց գիտությունը նրանց կյանքում մեծ դեր չէր կատարում, նրանք փորձում էին ներդաշնակ լինել բնության հետ։ Նրանք կարողանում էին  մեդիտացիա անել, բարձրանալ հողից վերև։  Այդ երկրային դրախտում մարդիկ հավատում էին հոգու անմահությանը։ Լեմուրիացիները երբեք չեն հիվանդացել ու ապրել են մոտ  100 տարի։ Լեմուրիացիները միմյանց հետ առանց խոսքի էին հաղորդակցում։ Լեմուրիացիները մեծ նավերով շրջում էին աշխարհով մեկ և ստեղծում էին քաղաքակրթության օջախներ տարբեր վայրերում։

Բայց մի օր տեղի է  ունենում մեծ աղետ, երկրաշարժերի, լավաների և ցունամիների հետևանքով աշխարհամասը անցնում է ջրի տակ։ Փրկված լեմուրիացիները տարածվում են աշխարհով մեկ։

Ամեն դեպքում սա վարկած է և գիտականորեն ապացուցված չէ։

Տեսանյութը թարգմանեց Արեգ Քեշիշյան, 6-րդ դասարան:


Posted October 30, 2021 by historicalblog in category Թարգմանություններ

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*