September 29

Պարադոքսներ

The liar paradox - SketchplanationsԵս իմ նախագծի համար ընտրել եմ չլուծվող խնդիրները:

Պարադոքսը դա մարդու ստեղծած հարց է, որը անհնար է լուծել:Պարադոքսն իրավիճակ է, որը կարող է լինել իրականում, բայց տրամաբանական բացատրություն չունի։ Առօրյա կյանքում պարադոքսները դրսևորվում են որպես հանրահայտ, համընդհանուր ճանաչում գտած կարծիքի մերժում։ Մենք խոսում ենք պարադոքսների, իրավիճակների մասին, որոնք մեզ տանում են մի արդյունքի, որի համար մենք չենք կարող գտնել լուծում, որը սկսվում է ճիշտ պատճառաբանությունից, բայց որի բացատրությունը հակասում է առողջ բանականությանը կամ նույնիսկ բուն պնդմանը:։ Աշհարհում կա շատ պարադոքսներ, որից 4-ը ես ձեզ կպատմեմ, ենթադրություն կանեմ դրանց լուծման մասին։

1.Որն է առաջինը եղել հավը, թե՝ ձուն։

2.Ստախոսը ասում է, որ ստում է։

3.Կոկորդիլոսը գողանում է երեխային և ասում մորը, որ կվերադարձնի երեխային, եթե մայրը ճիշտ պատասխանի հարցին՝ «Արդյո՞ք հետ կտա կոկորդիլոսը երեխային»

4.Կարո՞ղ է արդյոք ամենակարողը ստեղծել այնպիսի մի քար, որը ինքը չի կարող բարձրացնել։

 

Այս պարադոքսները առաջին հայացքից պարզ են, բայց լուծում չունեն։ Օրինակ՝ եթե հավն է եղել առաջինը, ապա որտեղից է դուրս եկել, եթե ձուն, ո՞վ է նրան ածել։ Ստախոսն ասում է ճիշտը, բայց չէ որ նա ստախոս է։ Երեխայի մայրը չի կարող իմանալ՝ կտա կոկորդիլոսը երեխային։ Եթե ամենակարողը չկարողանա բարձրացնել այդ քարը չի լինի ամենակարողը։

Ես տարբեր մարդկանց հարցրել եմ առաջին պարադոքսի մասին, ահա ձայնգրությունը:

Իմ կարծիքով մի թռչուն ածել է ձու և դրանից դուրս է եկել թռչուն, այդ թռչունը սկսել է էվոլյութիա ապրել և դարձել բազմաթիվ

սերունդներ, հետո դարձել է հավ։

Կպատմեմ ևս մեկ պարադոքսի մասին: Էպիմենիդի- ի (կամ կրետական) պարադոքսը:

Շատ հայտնի պարադոքսը Էպիմենիդի- ի պարադոքսն է, որը գոյություն է ունեցել Հին Հունաստանից ի վեր և որը հիմք է ծառայում նույն սկզբունքի վրա հիմնված այլ նմանատիպերի համար: Այս պարադոքսը հիմնված է տրամաբանության վրա և ասում է հետևյալը.

Կնոսոսի էպիմենիդը կրետացի մարդ է, որը հաստատում է, որ բոլոր կրետացիները ստախոս են: Եթե ​​այս պնդումը ճշմարիտ է, ապա Էպիմենիդի-ը ստում է, այնպես որ ճիշտ չէ, որ բոլոր կրետացիները ստախոս են: Մյուս կողմից, եթե նա ստում է, ճիշտ չէ, որ կրետացիները ստախոս են, ուստի նրա հայտարարությունը ճիշտ կլիներ, ինչը իր հերթին կնշանակեր, որ նա ստում էր:

Վերջաբանում կպատմեմ Զենոնի պարադոքսներից մեկի մասին։

Ըստ Զենոնի, եթե մի նետաձիգը նշան բռնի վազող մարդու վրա և կրակի այն տեղում, որտեղ նա նշան է բռնել,ապա վազող մարդը վազելով մի քիչ առաջ կգնա և նետը չի հասի նրան։ Ստացվում է, որ նա կյանքում չի կարողանա նետով վիրավորել այդ մարդուն, բայց ո՞նց է ստացվում, որ մարդիկ տիրում կրակում են շարշվող թիրախի վրա։ Այդ պարադոքսը ուրիշ տարբերակ էլ ունի։ Զենոնը գնաց այգի, անցավ ճանապարհի կեսը, հետո դրա մյուս կեսը, հետո մյուս կեսը ու այդպես շարունակ։ Քանի որ անցնելու ճանապարհը բաժանելով մասերի դառնում է ավելի և ավելի փոքր՝ Զենոնը կյանքում չի անցնի այդ ճանապարհը, բայց ո՞նց, որ մենք այգի գնալուց հասնում ենք տեղ։ Ես ունեմ այդ խնդիրներին լուծումի նման բան։ Առաջինի համար պետք է նշան բռնել առաջ, որպեսզի վազող մարդը հասնի տեղ և այդ պահին նետը դիպի նրան, իսկ երկորդի համար պետք է ճանապահը պարզապես չբաժանել մասերի, որպեսզի հասնենք տեղ։

Հետևությունը թողնում եմ ձեզ….

 

Աղբյուրները՝ Պարադոքս,  Հավի և ձվի խնդիր   Ստախոսի պարադոքս

8 Paradox that will blow your mind, Парадокс Зенона

Նյութի հեղինակ՝ Արեգ Հարությունյան, 6-րդ դասարան


Posted September 29, 2021 by historicalblog in category «Այլընտրանքային պատմություն»

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*