September 29

Հնագույն Բաբելոն՝ հարավային Միջագետքի թագավորություն

Շատ դարերի ընթացքում Բաբելոնը՝«աստծո դարպասներ», համարվել է առաջին «համաշխարհային թագավորության» կենտրոնը, որի ժառանգները եղել են հզոր կայսրությունները։ Աստվածաշունչը քաղաքի ստեղծումը կապում է Նոյի ծոռան՝ Նեբրոդի, անվան հետ։Նա էլ համարվում է հռչակավոր Բաբելոնյան աշտարակի կառուցողը։ Ասորական թագավորները, ովքեր դաժանաբար հաշվեհարդար էին տեսնում իրենց չենթարկվող ազգերի հետ և երկրի երեսից վերացնում էին քաղաքներ, ոչ միայն պահպանում էին Բաբելոնի հատուկ կարգավիճակը, այլ նաև վերակառուցում էին հնագույն տաճարները և կառուցում նորերը։ Հնագույն աշխարհում քաղաքի նշանակության վկայակոչումն էր նաև այն,որ Ալեքսանդր Մակեդոնացին, մ․թ․ա․ 331թ․ գրավելով Բաբելոնը, որոշում է այն դարձնել իր կայսրության մայրաքաղաքը։

20-րդ դարի սկզբում անգլիացի հնագետների կողմից կատարված պեղումները թույլ տվեցին վերականգնել հնագույն քաղաքի դիմագիծն ու պատմությունը։ Հնագետները ապացուցեցին, որ այն հիմանդրվել է շումերների կողմից մ․թ․ա․ 3-րդ հազարամյակի սկզբում, բայց թագավորության մայրաքաղաք դարձել է մոտովորապես մ․թ․ա․ 1894 թվականին, երբ Միջագետք ներխուժեցին ամորական ցեղերը։ Մ․թ․ա․ 18-րդ դարում Համուրաբի թագավորի օրոք Բաբելոնը դարձավ քաղաքական և մշակութային կենտրոն Առաջավոր Ասիայում։

Մ․թ․ա․ 7-րդ դարում աշխարհահռչակ թագավոր Նաբուգոդոնոսորը կազմակերպեց մեծամասշտաբ շինարարական աշխատանքներ, որոնք Բաբելոնը դարձրին աշխարհի հրաշալի մայրաաքաղաք։ Նրա կառուցած վիթխարի և վեհաշուք շինությունների ավերակները պահպանվում են մինչև այսօր։

Բաբելոնյան թագավորության քարտեզը

Երբ մ․թ․ա․ 5-րդ դարում հույն աշխարհագրագետ և պատմաբան Հերոդոտոսը այցելեց այդ քաղաք, Բաբելոնը գտնվում էր պարսկական կայսրության կազմում։ Բնակելի թաղամասերը ձգվում էին Եփրատ գետի երկու ափերի երկայնքով։ Քաղաքը շրջապատված էր խորը խրամատով, որը լցված էր ջրով և երեք շարք աղյուսե պատերով, որոնք ավարտվում էին աշտարակներով։ Բերդի պարիսպները ունեին 20 մետր բարձրություն, 15 մետր լայնություն, ունեին կռած պղննձից պաատրաստված 100 հատ դարպաս։ Որպես շքամուտք ծառայում էին Իշտար աստվածուհու դարպասները, որոնք երեսպաված էին կապույտ ջնարակապատ սալիկներով՝ կենդանիների փոփախական ռելիեֆային պատկերներով (575 հատ ցլերի, առյուծների և ֆանտաստիկ վիշապ-սիռուհների արձաններ)։ Հնագույն քաղաքի փողոցները տեղադրված էին ըստ հստակ պլանի․ որոշները գնում էին գետին զուգահեռ, մյուսները հատում էին դրանք ուղիղ անկյունով; Բաբելոնյան թագավորության բնակիչները կառուցապատում էին փողոցները երեք և չորս հարկանի տներով։ Գլխավոր փողոցները սալիկապատված էին։ Քաղաքի հյուսիսային մասում՝ գետի ձախ ափին, վեր էր խոյանում Նաբուգոդոնսորի կառուցած հսկա քարե ամրոցը, իսկ մյուս կողմում՝ մայրաքաղաքի գլխավոր տաճարը, որն ուներ 8 հարկանի տան բարձրություն։ Հիմքում այն իրենից ներկայացնում էր 650 և 450 մետր կողմեր ունեցող ուղղանկյուն։ Ներսում գտնվում էր սրբավայրը՝ Մարդուկ աստծո 20 տոննա մաքուր ոսկուց պատրաստված արձանով, կար նաև մահճակալ և ոսկե սեղան։ Այստեղ կարող էր մտնել միայն ընտրյալ քրմուհին։

Բաբելոն պետության պատմությունը

Բաբելոնը առաջի անգան բարձրացավ Միջագետքի այլ քաղաքներից և դարձավ պետության մայրաքաղաք, որը միավորում էր ամբողջ Ստորին և Վերին Միջագետքի մի մասը, դեռ մ․թ․ա․ 20-րդ դարում։ Դա քաղաքային մշակութի ծաղկման, գրականության և օրենսդրության ժամանակն էր։ Հենց այդ ժամանակ միավորվեցին և գրի առնվեցին Համուրաբի թագավորի հայտնի օրենքները։ Մ․թ․ա․ 1595 թվականին, երբ Միջագետք նեխուժեցին խեթերը, Բաբելոնի իշխանությունը իրենց ձեռքը վերցրին քոչվոր կասիտները։ Նրանց իշխանությունը շարունակվում է մոտ 400 տարի։ Հաջորդող 100 ամյակներում Բաբելոնը պահպանում էր ձևական անկախություն, բայց ավելի շատ էր հայտնվում հյուսիսային հարևանի՝ Ասորեստանի քաղաքական ազդեցության տակ։Բայց դրա թագավորությանը վերջ դրվեց։ Սկսվեց Բաբելոնի վերելքի նոր ժամանակաշրջան։ Առավել հզորության կայսրությունը հասավ Ասորեստանի նվաճող Նաբոպալասարի որդի՝ Նաբուգոդոնոսորի օրոք։ Վերջնականապես ենթարկվեցին Սիրիան և Պաղեստինը։ Բաբելոնը վերակառուցվեց և դարձավ միջազգային առևտրի խոշոր կենտրոն։ Դա իրական վերածննդի, տնտեսական ծաղկման և մշակութայի զարգացման ժամանակն էր ամբողջ Առաջավոր Ասիայի համար։ Ամբողջ Մերձավոր Արևելքը բաժանված էր երեք հզոր կայսրությունների միջև՝ Բաբելոն, Միդիա և Հնագույն Եգիպտոս։ Մ․թ․ա․ 553 թ․ սկսվեց պատերազմ Միդիայի և դրա ապստամբ հպատակների՝ պարսիկների միջև։

Բաբելոնը նեոբաբելոնյան վերակառուցման դարաշրջանում մ․թ․ա․ 6-րդ դար

Բաբելոնը ցնցում էր օտարերկրացիների երեևակայությունը իր ճարտարապետությամբ։ Աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը՝ Շամիրամի կախովի այգիները, կառուցված էին արհեստական տեռասների վրա, որտեղ տնկվել էին արմավենիներ, թզենիներ և այլ ծառեր։ Իրականում Շամիրամ թագուհին ոչ մի կապ չուներ դրանց հետ ։ Այդ այգիները կառուցել էր Նաբուգոդոնոսորը իր կնոջ՝ Նիտոկրիսի համար, ով տառապում էր Միջագետքի տոթ կլիմայից՝ գտնվելով իր հայրենի սարերից ու անտառներից հեռու, որտեղ նա ծնվել էր։
Մ․թ․ա․ 32 թվականին Ալեքսանդր Մակեդոնացու զորահրամանատարներից մեկը՝ Սելևկը, դառնալով մերձավորարևելյան լայնարձակ կայսրության ղեկավար, «հավերժ քաղաքի» բնակիչների մեծ մասին վերաբնակեցրեց իր նոր մայրաքաղաքում՝ Սելևկիայում, որը գտնվում էր Բաբելոնից ոչ հեռու։

Հնագույն Բաբելոնի գյուտերն ու հայտնագործությունները

Հնգույն Բաբելոնի առավել զարգացած գիտության ճյուղը մաթեմատիկան էր։ Այն, որ շրջանը բաժանում ենք 360 աստիճանի, մենք պարտական ենք նրանց, իսկ ավելի կոնկրետ Բաբելոնում և Շումերիայում ընդունված 60-ական հաշվարկման համակարգին։ Շնոհիվ այդ համակարգի 1 ժամը բաժանվում է 60 րոպեի, 1 րոպեն՝ 60 վայրկյանի։ Բաբելոնացիներից ենք մենք վերցրել անկույնը աստիճանով չափելու համակարգը։ Նաև ապացուցված է, որ նրանք հաջողությամբ օգտագոծում էին Պյութագորասի թեորեմը, որը նրանք բացահայտել էին մ․թ․ա․ 20-18 դարերում։

Մյուս զարգացած գիտության ճյուղը բաբելոնցիների համար աստղագիտությունն էր։ Նրանք կարողանում էին կանխագուշակել խավարումները, ստեղծում էին աստղագիտական գործիքներ։ Հիմնականում բաբելոնացի աստղագետները քրմերն էին։ Երկրային լուսատուներին նրանք հետևում էին բարձր աստղադիտարան-աշտարակներից, որոնք սովորաբար գտնվում էին զիկկուռատներում (պաշտամունքային կառույց)։Բաբելոնի բնակիչները տարին բաժանել են 12 ամիսների և ներմուծել են 7-օրյա շաբաթը։ Յուրաքանչյուր օրը անվանել են իրենց որևէ աստծո անունով։ Նրանց նաև հայտնի է եղել ավելի քան 70 աստղ, որոնք նրանք միավորել են համաստեղությունների մեջ։

Ճշգրիտ գիտությունների շարքում Բաբելոնին խորթ չէր բժշկությունը ։ Այն ժամանակներում շատ հիվանդություններ համարվում էին աստվածների բարկության արդյունք։ Հիվանդություների բուժումը սերտ կապված էր ծիսական արարողությունների հետ։ Բժիշկները հաճախ օգտագործում էին բուսական բաղադրիչներ, հանքանյութեր, մեղր, յուղ, ձկան յուղ։ Կարողանում էին հմտորեն թեթևացնել հիվանդների ցավն ու տանջանքները։

Հնագույն Բաբելոնում աշխատում էին գրախոսական դպրոցներ։ Այնտեղ հատուկ ուշադրություն էր դարձվում լեզուների, քերականության ուսումանսիրմանը, գրացուցակների ստեղծմանը։ Այդ ժամանակներից պահպանվում են տարբեր կենդանիների, բույսերի, հանքանյութերի երկար ստուգաթերթեր։ Լեզուների նկատմամբ հետաքրքրությունը պայմանավորված էր նրանով, որ չնայած պետական լեզուն աքքադերենն էր, մեծ նշանակություն ուներ նաև շումերական լեզուն։ Այդ ժամանակ այն հնացել էր, բայց դեռևս օգտագործվում էր քրմերի, հնագույն տեքստեր թարգմանողերի և դպիրների կողմից։

Բաբելոնյան թագավորության մեկ այլ ձեռքբերումը բանկային գործն էր։ Ենթադրաբար առաջին բանկերը սկսել են բացվել մ․թ․ա․ 6-րդ դարում՝ Նաբուգոդոնոսոր 2-րդի նվաճումից հետո։ Նախկինում փողային գործողությունները կատարվում էին տաճարներում, բայց այժմ աշխահիկները նույնպես ստանում են այդ արտոնությունը։ Բաբելոնյան բանկերը տալիս էին մուրհակներ, վարկեր, գրավներ։ Ամենախոշոր և հայտնի բանկը կոչվում էր «Էգիբի որդիների բիզես տուն»։

Նյութը թարգմանեց Մարկ Բուդաղյանը, 6-րդ դասարան:

Աղբյուրը՝ Հին Միջագետքը

 


Posted September 29, 2021 by historicalblog in category Թարգմանություններ, Տեսանյութեր

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*